ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   23:45 • 16.12.18 Երևանում՝ Արգիշտի փողոցում, բախվել են մեքենան ու թիվ 74 երթուղու «Գազելը». կա 7 վիրավոր. shamshyan.com Ժամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները:
-
  22:54 • 16.12.18 Մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը. ըստ Մ. Հայրապետյանի՝ սա ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք ունենալու առաջին քայլն է (տեսանյութ) Այսօր Երևանում մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ելույթով հանդես գալիս նշել է, որ սա Սփյուռքի հետ հարաբերություններում կարևորագույն ծրագիր է լինելու:
-
Գիտություն/տեխնիկա   22:38 • 16.12.18 Գլոբալ տաքացման դեմ պայքարին տարեկան ավելի քան 100 մլրդ դոլար կհատկացվի Լեհաստանում դեկտեմբերի 16-ին անցկացված ՄԱԿ-ի կոնվենցիայի համաժողովի կողմերը հռչակագիր են ընդունել կլիմայի փոփոխության մասին, որն ստացել է Կատովիցյան պակտ անվանումը՝ ըստ քաղաքի անվանման, որտեղ անցկացվել է համաժողովը:
-
  22:17 • 16.12.18 Լուկաշենկոն «գաղտնի խորհրդակցություն» է անցկացրել Բելառուսի ինքնիշխանության պահպանման հարցով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փակ խորհրդակցություն է անցկացրել՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել է պետական ինքնիշխանության պաշտպանության հարցը:
-
  21:24 • 16.12.18 Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան Ճապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ճապոնական լրատվական աղբյուրին: Հաղորդվում է, որ պայթյունից հետո սրճարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին ...
-
  20:44 • 16.12.18 ԱԺ-ում 2 ազգիս եմ ներկայացնելու՝ հայերին և եզդիներին, ինչը ստիպում է առավել աչալուրջ լինել․ ԱԺ նորընտիր պատգամավոր Ռուստամ Բաքոյան Հարցին՝ որպես ԱԺ պատգամավոր՝ բարձրաձայնելո՞ւ է եզդիների ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ-ի կողմից՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն այն չի ճանաչել, իսկ ինքը ժամանակին ասել է, որ hայերը...
-
Սպորտ   19:29 • 16.12.18 «Արսենալը» պարտվեց. Հենրիխ Մխիթարյանը դուբլ ձևակերպեց (տեսանյութ) Դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվել է 3:2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը: 20-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ինգսը: «Զինագործներից» երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար:
-
  19:15 • 16.12.18 Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության ...
-
Մշակույթ   18:56 • 16.12.18 Ամերիկյան հեռուստաալիքն ընդդիմացել է թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների սպառնալիքներին և ցուցադրել հայ պարողների ելույթը (տեսանյութ) Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթը 90-ամյա ավանդույթ է, որը հարյուր հազարավոր այցելուների է գրավում, ինչպես նաև հեռարձակվում է միլիոնավոր հեռուստադիտողների համար ողջ աշխարհում:
-
  18:22 • 16.12.18 Հազարավոր սերբ ցուցարարներ, անտեսելով եղանակային պայմանները, փողոց են դուրս եկել՝ պահանջելով նախագահ Վուչիչի հրաժարականը (լուսանկարներ) Ցուցարարները երթով անցել են մայրաքաղաք Բելգրադի կենտրոնով: Բողոքի ցույցի որոշ մասնակիցներ դեղին բաճկոններ էին կրում, որոնք դարձել են Ֆրանսիայում վառելիքի գնի աճի դեմ պայքարի խորհրդանիշը: