Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը

18:51 • 18.12.18

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

 

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնում են ՈւԵՖԱ-ի անդամ երկրների առաջնությունների լավագույն ռմբարկուին: Իսպանիայի նախորդ առաջնությունում Մեսսին դարձել է 34 գոլի հեղինակ:

 

«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Մեսսին շրջանցել է «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահին, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում խփել է 32 գոլ:

 

Մեսսիի համար այս մրցանակը հինգերորդն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Չորս անգամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 

 

Մեսսին «Ոսկե խաղակոշիկի» արժանացել էր նաև 2010, 2012, 2013 և 2017 թվականններին:

 

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լիոնել Մեսսին մասնակցել է 14 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ: