Մոսկվայի դպրոցներից մեկում աշակերտների ծեծկռտուքի պատճառով մեկ երեխա տեղափոխվել է հիվանդանոց

23:48 • 18.12.18

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուքը հանգեցրել է մեկ երեխայի հոսպիտալացման, այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Հայտնի է, որ 15-ամյա աշակերտը ծեծի է ենթարկվել համադասարանցու կողմից, նրան հիվանդանոց են տեղափոխել ուղեղի ցնցման ու գանգուղեղային փակ վնասվածքի ախտանիշներով:

Տուժած աշակերտի ինքնությունը դեռևս հայտնի չէ:

Ոստիկանությունը դեպքի առիթով ստուգումներ է իրականացնում, այլ մանրամասներ չեն փոխանցվում: