ԼՐԱՀՈՍ
-
  23:08 • 19.12.18 Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանն առնչվող հարցեր Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում առկա ներուժի և փոխգործակցության հետագա հնարավորությունների շուրջ:
-
  22:54 • 19.12.18 Լավ կլինի՝ Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումից հետո արտգործնախարարը գա, ասի՝ սա է եղել, սրանից դուրս ասվածը լուրջ չընդունեք․ Թևան Պողոսյան (տեսանյութ) Պողոսյանը գտնում է, որ պետք է քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան ձևավորել, որպեսզի բոլոր քաղաքական ուժերով քննարկեն․ «Պետք է ասվի, որ Ղարաբաղի հարցում այ սա է լինելու բոլորիս միասնական դիրքորոշումը»:
-
  22:35 • 19.12.18 Մեր նախագահը կարողանում է ազատել ԱՄՆ քաղաքացուն, բայց չի ցանկանում դա անել ՌԴ անմեղ քաղաքացու դեպքում․ ՌԴ քաղաքացի, Բաքվում բանտարկված Մարատ Գալստյանի քույր Արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Ադրբեջանի արդարադատության նախարարությանն է ուղարկել փաստաթղթեր՝ այնտեղ բանտարկված հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին՝ Ռուսաստան տեղափոխելու...
-
  22:28 • 19.12.18 Ես Արշակ Կարապետյանի մասին կարծիք չեմ ունեցել, որ փոխեմ այն. Տիգրան Ավինյանը՝ վարչապետի նորանշանակ խորհրդականին նախկինում քննադատելու մասին Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, հետևաբար, այն ժամանակվա մեկնաբանությունները և մեր տիրապետած ինֆորմացիան այն է, ինչը փաստացի շրջանառվում էր մամուլում:
-
  22:09 • 19.12.18 Վարչապետի մամուլի քարտուղարը, ներկայանալով շարքային քաղաքացի, փորձել է լրատվամիջոցի աշխատանքին միջամտել. «Մեդիա պաշտպան» նախագծի ղեկավար 2018թ. դեկտեմբերի 18-ին ArmDay.am-ի լրատվական կայքի թղթակցին կառավարությունում հավատարմագրելու համար խմբագրությունից պահանջել են հիմնադիր իրավաբանական անձի տարեկան ֆինանսական հաշվետվությունը…
-
  22:03 • 19.12.18 Համաձայն չեմ դիտարկման հետ, թե ԱԺ-ում ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից. Ա. Միրզոյան «Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են մեծ քննարկումներ ներքին, ապա վստահաբար, այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց նա:
-
  21:35 • 19.12.18 Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, լինելու եմ ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ. Մխիթար Հայրապետյան Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենամ է շատ մեծ լծակներ, կա՛մ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման...
-
  21:29 • 19.12.18 Որևէ տեղ հեշտ չի լինելու, այդ թվում՝ խորհրդարանում. Լ. Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար լինելու առաջարկն ընդունելու մասին «Որևէ տեղ հեշտ չի լինելու, այդ թվում՝ խորհրդարանում»,-նկատեց նա: Հարցին, թե ժամանակ ասում էր, որ մշակույթն իր մեջ է, ինչպե՞ս է գնում օրենսդիր մարմին, նա արձագանքեց. «Ինչպես այն ժամանակ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ մշակույթն ի մեջ է»:
-
  21:15 • 19.12.18 ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկվել է Ա. Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ իմ և Լ. Նազարյանի թեկնածությունները. Ա. Սիմոնյան Ինչպես նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածություններ, և կարելի է ասել, որ խմբակցության կողմից ընդունվել են այդ բոլոր առաջարկները: ՔՊ վարչությունը և վարչապետը առաջարկեցին այն թեկնածությունները, որոնք մենք քննարկել էինք:
-
  21:03 • 19.12.18 Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվողները չեն խուսափի պատասխանատվությունից, այդ թվում՝ պաշտոնյաները․ Ս․ Քրմոյան (տեսանյութ) «Այսօր քաղաքական կամքն է, որն արտահայտվում է ամենաբարձր մակարդակով, նաև ունենք արդյունքներ իրավապահ համակարգում, քանի որ գործնականում տեսնում ենք, որ հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, քննություններ են իրականացվում։
-
  21:01 • 19.12.18 ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից «Մենք սկսել են զորքերի ԱՄՆ վերադարձը հայրենիք՝ անցնելով տվյալ արշավի հաջորդ փուլին», - ասվում է Սանդերսի հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը հայտնում է, որ ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերմանը զուգահեռ 24 ժամվա ընթացքում երկրից տարհանում են...
-
  21:01 • 19.12.18 Ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից:
-
  20:56 • 19.12.18 Ա. Միրզոյանը՝ ԱԺ նախագահ, Լ. Նազարյանը՝ փոխնախագահ. «Իմ քայլը» դաշինքը քննարկում է անցկացնում Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ լրագրողներին հայտնեց, որ իր՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելու մասին քննարկումներ եղել են. «Նման քննարկում կա, թե ինչ որոշում կկայացվի, այսօր կիմանանք: