Կապրենք, կտեսնենք, Ստեփանակերտն այս պահին չի կարող ասել` Մամեդյարովն ինչ փոխըմբռնման մասին է խոսել. Դ. Բաբայան
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը:
«Պաշտոնական Ստեփանակերտը իհարկե միշտ էլ ողջունել է ցանկացած հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ներկայցուցիչների, որովհետև այն դիտարկում ենք որպես խաղաղ գործընթացի շարունակականությունը ապահովող երևույթ, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավարում»,– ասաց նա:
«Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը,ապա մենք ուզում ենք հուսալ, որ Արբեջանը արդեն իսկ հասկացել է, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա և 2-րդ` հասկանում է, որ այլընտրանք չկա ԱՀ-ի ճանաչմանը և 3-րդ նա հասկանում է, որ այլընտրանք չկա պաշտոնական Ստեփանակերտի բանկացային գործընթացի մասնակցության վերաբերյալ, այսինքն բանակցությունների լիարժեք ձևաչափի վերկանգմանը: Եթե փոխըմռնումը այս տեսանկյունից է, բնական է, կարելի մտածել, որ փոփոխություն է տեղի ունենում Ադրբեջանի մոտեցումների մեջ `չնայած սա իդեալական պատկեր է: Կապրենք, կտեսնենք»,-շեշտեց նա:
Դավիթ Բաբայանն ասաց, որ հստակ տեղկատվություն, թե ինչ փոխըմռնման մասին է խոսքը, կարող է տալ համապատասխան կառույցը, ինքը թվարկեց այն տարբերակաները, որոնք ընդունելի են, ցանկալի են Արցախի համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիներ, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել էր Մամեդյարովը՝ նշելով, որ գալիք ամիս ևս մեկ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարարի հետ:










