ԱՄՆ սենատը կառավարության աշխատանքի դադարեցումից խուսափելու համար հաստատել է ժամանակավոր բյուջեի մասին օրենքի նախագիծը
Միացյալ Նահանգների սենատը հաստատել է մինչև 2019թ.-ի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ խուսափելու համար Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հետ կապված վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարեցումից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և դաշնային կառավարությունը չեն կարողանում համաձայնությալ գալ նոր ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգներում սկսվել է հոկտեմբերի 1-ից: Նախագահը պատի կառուցման համար 5 մլրդ դոլար է նախատեսում, մինչդեռ դեմոկրատները համաձայն են միայն 1,3 մլրդ դոլարին:
Օրենքի նախագծի համաձայն՝ պետական սահմանին հսկողության ֆինանսավորման չափը մինչև 2019թ.-ի փետրվարի 8-ը կմնա նույնը: Եթե Կոնգրեսը հաստատի այն, ապա դա երկրի հարավային սահմանին պատի կառուցման համար վեճում Թրամփի պարտությունը կնշանակի:
Հայտնի է, որ Կոնգրեսում օրենքի նախագծի համար քվեարկության ժամկետը լրանում է դեկտեմբերի 21-ին:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, եթե ֆինանսավորումը չհաստատվի, ԱՄՆ պետական գերատեսչությունների ավելի քան 800 հազար աշխատակից կարող է սուրբծննդյան տոների շեմին մնալ առաց աշխատանքի կամ առնվազն առանց վարձատրության:










