Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները բացեցին Երևան–Էջմիածին ճանապարհը, տասը ցուցարարի հետ հանդիպելու է Վալերիյ Օսիպյանը (տեսանյութ)
15.56
Երբ ցուցարարները հայտնեցին, որ 16։30-ին բացում են ճանապարհը, տեղում գտնվող փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատրաստ է ընդունել տասը ցուցարարի և քննարկել խնդիրն ու նրանց հետագա անելիքների հետ կապված հարցեր։
Ցուցարար Ջիվան Աբրահամյանը դրանից հետո նշեց, որ որպեսզի կանխեն քաոսը, ճանապարհը բացում են հենց հիմա.«Ճանապարհը բացենք, գնանք ոստիկանապետի հետ հանդիպման, այնուհետև պայմանավորվենք որևէ տեղ, որտեղ կհանդիպենք կամ ուղիղ եթերի միջոցով կհայտնենք Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման արդյունքների մասին»։
Ոստիկանության ծառայողներն սկսեցին կարգավորել երթևեկությունն ու ազատել ճանապարհի երթևեկելի մասը։
15:44
«Այսօր 16։30 բացում ենք ճանապարհները, ակցիան ավարտվում է, վաղը՝ ժամը 11։00-ին, վերսկսում ենք բողոքի ակցիաները»,- այս մասին հայտնեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ օրենքի շրջանակներում իրենք պայքարելու են արդարադատության հասնելու համար, դատավորը պատասխանատվություն է կրելու և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Նրանք նաև ևս մեկ անգամ հիշեցրին,որ իրենց բողոքը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ,այն իշխանության դեմ չէ, որին իրենք են բերել իշխանության։
14։59
Ոստիկանության պետության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը ցուցարարներին հորդորեց ճանապարհը բացել՝ նշելով, որ նրանք խանգարում են մյուսների ազատ տեղաշարժի իրավունքը:
«Ընկերը եկել է, ասում է՝ կինս վատացել է, չեմ կարողանում գնալ, ո՞նց անեմ: Եկեք բոլորս միասին ճանապարհը բացենք, գնանք նստենք զրուցենք»,-ասաց նա:
Ցուցարարները չեն ցանկանում բացել: «Ընկնում ենք անհամար դրության մեջ, Դուք մի խնդրեք, ճանապարհը կես ժամից կբացենք, թե 5 րոպեից»,-ասաց կազմակերպիչներից մեկը:
Ցուցարարները պնդում են, որ ազատության մեջ Մանվել Գրիգորյանը վտանգ է ներկայացնում և կարող է իր մտերիմների հետ զենքով ուժ կիրառել:
Փոխոստիկանապետը նշեց. «Ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, որ ինքը ոստիկանության հսկողության տակ է, և ոչինչ չի կարող անել»:
Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյան հարցրեց, թե մերձավոր շրջապատին ևս արդյոք վերահսկում են: «Ոստիկանությունը չի թողնի որևէ տեսակի իրավախախտում կատարվի»,-հավաստիացրեց Կիրակոսյանը և կրկին խնդրեց, որ բացեն ճանապարհը: Ցուցարարներ հայտարարեցին, որ ճանապարհը չեն բացի։
14.21
Արմավիրի մարզից «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը, քանի որ նրանց պահանջին արձագանք եղել է:
«Իրավական ընթացակարգը պահպանվել է և սա լավագույն արդյունքն էր, որ կարելի էր ակնկալել»,- ասաց նա՝ հղում անելով Գլխավոր դատախազության կողմից ներկայացված հրապարակմանը, որ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
Ակցիայի կազմակերպիչներն անդրդվելի մնացին: Ավելին, նրանք փոխեցին պահանջը, և հայտարարեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ գա և իրենց իրազեկի:
14։17
Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք տեղյակ են, որ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
«Բայց մենք պահանջում ենք և խնդրում ենք գլխավոր դատախազը «լայվ» (ուղիղ եթեր- խմբ.) մտնի և նշի, որ միջնորդություն է ուղարկվել Վերաքննիչ դատարան, և հստակ տեսնենք նրա «լայվը» իր կողմից, ինչ-որ լրատվականին չենք ուզում հավատալ, մենք երաշխավորում ենք, որ ճանապարհը կբացենք»,-ասաց նա:
13:02
Բողոքի ակցիայի մասնակիցների մեջ է նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (հայտնի` «Ճոյտ» մականվամբ): «Իհարկե, ես մասնակցում եմ, որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ Հակոբյան Հակոբը»,- ասաց նա:
Հարցին, թե նա էլ դեմ է, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ լինի, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ, իհարկե, դեմ է: «Ոչ թե ես եմ դեմ, այլ ժողովուրդը, որ այդպիսի մարդ ապրի Էջմիածնում, իրենց կողքին»,- ասաց նա և նշեց, որ Մանվել Գրիգորյանը քաղաքի կեսը սեփականաշնորհել է, մարդկանց տները ձեռքից խլել, սեփականաշնորհել:
12:43
Ցույցի մասնակիցների մոտ քիչ առաջ ժամանեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա հետաքրքրվեց, թե ինչ են պատրաստվում անել նրանք:
«Թող դատավորը գա պատասխան տա՝ ինչո՞ւ է թողել»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:
Նախաձեռնության խմբի անդամներից մեկն էլ ասաց, որ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու են այնքան ժամանակ, մինչև դատավորը չգիտակցի, որ «չի կարելի 25 մլն դրամ գրավի դիմաց բաց թողնել հանրության համար վտանգ ներկայացնող մարդուն»:
Դիանա Գասպարյանն արձագանքեց. «Կարող եմ վստահաբար ասել, որ այս բողոքի ձայնը հստակ կառավարություն հասել է: Երբ նա ազատ արձակվեց, ես ունեի տեղեկություն, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածին չի մտնելու, շրջանցիկ ճանապարհով նա ուղեկցվել է իր ամառանոց: Հիմա բողոքի ձայնը հասել է տեղ, ես եկել եմ ու վերահաստատում եմ, որ ինչ որոշում էլ կայացնեն՝ ես քաղաքացիների կողքին եմ, մնում է տեսնենք՝ ով է բողոքի հասցեատերը, միգուցե գնանք իրենց մոտ բողոքի ակցիա անելու»,-առաջարկեց քաղաքապետը:
Մասնակիցները նշեցին, որ չեն պատրաստվում ճանապարհը բացել. «Մենք ոչ թե պահանջում ենք, որ նա Էջմիածնում չլինի, այլ ազատության մեջ չլինի»:
«Նախկին ռեժիմի սպասարկող դատավորները պետք է իսպառ վերանան, մեր կոչը դա է, քանի կան նրանք, քաղաքական դիվերսիա են անելու այս իշխանության դեմ: Մենք այս իշխանության կողմնակիցներն ենք, բայց ճնշում ենք գործադրելու արդարադատության վրա»,-ասաց բողոքի մասնակիցներից մեկը՝ պնդելով, որ երկուշաբթի օրն անպայման ցույցը կշարունակեն Արդարադատության նախարարության դիմաց, բայց այսօր չեն պատրաստվում բացել ճանապարհը:
Դիանա Գասպարյանը հավաքվածներին բացատրեց, որ նրա կալանքի միջնորդության փոփոխությունը չի նշանակում, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել և չի դատապարտվելու այլևս:
«Դա ուղղակի արձանագրում ենք, ես նորից եմ ասում, ձեր վրդովմունքը հասկանում եմ, գիտեմ էջմիածինցիների վերաբերմունքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ իրենք հանկարծ մտավախություն չունենան, թե կարող է իր շուրջը համախմբել և նախկին կարգը վերադարձնել:
«Դուք էլ համամիտ եք, որ Էջմիածնում Մանվել Գրիգորյանը գործոն չէ և չի կարող լինել»,-ասաց նա:
Ցույցի մասնակիցները պնդում են, որ Մանվել Գրիգորյանը վտանգ է ներկայացնում, և եթե քաղաքական առումով գործոն չէ, այդուհանդերձ կարող է այլ զենքի պահեստներ ունենալ, զինել որոշ մարդկանց և որոշակի գործողություններ անել քաղաքի դեմ: Քաղաքապետը կոչ արեց նման հայտարարություն չանել, և չկա նման ինֆորմացիա, որ կարող է նման բան անել: «Դեռ ազատ չէին արձակել, իր ճտերը արդեն քաղաքում շամպայն էին տրաքացնում, գոռում էին»,-ասացին բողոքի մասնակիցները:
12:16
Միջպետական ճանապարհին վարորդների ու ակցիայի մասնակիցների միջև ժամանակ առ ժամանակ վիճաբանություններ են լինում: Վարորդները պահանջում են ճանապարհը բացել, ակցիայի մասնակիցներն առաջարկում են ոտքով անցնել բարիկադների մյուս կողմը, իրենց տաքսի ծառայության մեքենայով կճանապարհեն:
«Անունը դրել են գրավ ու ազատ են արձակում, նույն կաշառքը չի՞ դա, չեմ հասկանում, հասարակ գյուղացու համար ի՞նչ կապ ունի կաշառք է, թե ինչ, մի բան գիտեմ. փաստի վրա բռնել ես՝ դատի ուրեմն, դրել երկարացանում ես»,-ասաց ակցիայի մասնակիցը:
12:00
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են նաև Երևան-Էջմիածին տանող ճանապարհը: Նրանց պահանջին՝ կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ավելացել է ևս մեկը՝ զրկել նրան գեներալի կոչումից:
«Մենք թույլ չենք տա դիկտատորին ազատ արձակել, նա վտանգ է ներկայացնում հանրության համար: Մեր դիրքորոշումն այն է, որ այնքան ենք պայքարելու, ինչքան Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է: Մենք այս հեղափոխության համար պայքարել ենք, բայց արդարադատությունը կառավարության թիկունքից խփում է նման որոշումներով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց, թե միայն այն «տուշոնկաները» չէ, որ նա թալանել է. «Քսան տարի կերել են էս ժողովրդին, թալանել են, դե թող գաղութներից, բերդերից բոլորին ազատ արձակեն, հազարավոր հիվանդներ կան»:
10:52
Էջմիածնում երեկ գիշերվանից շարունակվում են գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:
Այս պահին փակ են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միանում են նաև մեքենաների վարորդները: Կան նաև վարորդներ, որոնք ճանապարհը փակած քաղաքացիների հետ վիճում են:
Ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում տեղում` թույլ չտալով բախումներ:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց երեկ գիշեր ազատ է արձակվել կալանքից։
Սեպտեմբերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություն են ուղարկել թե՛ իրավապահներին, թե՛ Արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացրել էր: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 20:36 • 07/05 Կամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ Առաքելյան Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը
-
Քաղաքականություն 20:29 • 07/05 Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Նա նշեց, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց էր, Ռուսաստանին «այլ կերպ անելու շանս չի մնացել, անվտանգության այնպիսի ռիսկեր են ստեղծվել, որ անհնար է այլ միջոցներով պատասխանել»։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 21:11 • 07/05 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը Նրանք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանի հուզող տագնապների հաղթահարման գծով»։
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Քաղաքականություն 13:30 • 07/05 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան (տեսանյութ) Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
13:56 • 08.05.24 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
-
13:52 • 08.05.24 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Իրադարձային
-
16:48 • 08.05.24 ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը