Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման հարցին

23:30 • 25.12.18

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին:

«Հայաստանի նոր ղեկավարներըը հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն մենք հստակ նախապայման ունենք: Մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգացմունքները: Ղարաբաղի և օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան կաջակցի ղարաբաղյան հարցով այն որոշմանը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար: