Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան. Արամ Օրբելյան (տեսանյութ)

20:06 • 26.12.18

«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

ՀՀ պաշտոնաթող նախագահի պաշտպանն ասաց, որ պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը:

Բացի այդ, ՀՀ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան: 

Անձեռնմխելիության հարցով ևս պաշտպանները փնտրում են տարբերակներ այդ   Սահմանադրական դատարան դիմելու համար:

Պաշտպանը մի շարք խնդիրներ նշեց նախաքննության վերաբերյալ, հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նախաքննության փուլում Ռոբերտ Քոչարյանի մասով գործը կկարճվի, Արամ Օրբելյանն ասաց. «Երկու կոմպոնենտ կա. մեկը, թե ի՞նչ է ապացուցվում կամ չի ապացուցվում, մյուսը՝ այն, ինչ ապացուցվում է, հանցագործությո՞ւն է, թե չէ: Ես ունեմ ներքին համոզմունք, որ եթե այս գործը քննվեր ԱՄՆ-ում, գործն արդեն ավարտված էր, Ռոբերտ Քոչարյանի մասով եմ ասում, առնվազն այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են 300.1 հոդվածով, դրանք բոլորը ավարտված,  կարճված կլինեին: Այն պնդումները, որոնք հպարտ դեմքով արվում են իրականությանը, չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան»:


Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան. Արամ Օրբելյան (տեսանյութ)