Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Սամպդորիային» (տեսանյութ)

17:38 • 29.12.18

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալեց «Սամպդորիային» և 2:1 հաշվով հաղթանակ տոնեց:

 

Արդեն 2-րդ րոպեին թուրինյան թիմին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն: Նախքան ընդմիջում՝ 33-րդ րոպեին, Ֆաբիո Կվալյարելան վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը:

 

Երկրորդ կեսում 11-մետրանոցի իրավունք ստացան արդեն թուրինցիները. նշակետին մոտեցավ Ռոնալդուն և դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: 

 

Ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին, Ռիկարդո Սապոնարան խփեց հյուրերի երկրորդ գոլը, սակայն գլխավոր մրցավար Պաոլո Վալերին տեսակրկնությունը դիտելուց հետո արձանագրեց «խաղից դուրս» և չհաշվեց գոլը:

 

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 53 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Սամպդորիան» մնաց 29 միավորով 5-րդ տեղում:

 

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

 

«Յուվենտուս»-«Սամպդորիա»՝ 2:1
Գոլերը՝ Ռոնալդու 2՛, 65՛ (11-մետրանոց) - Կվալյարելա 33՛ (11-մետրանոց)