Հասել ենք մի հանգրվանի, երբ հայ-ռուսական հարաբերությունները պետք է պարզ և կանխատեսելի դարձնենք․ Ռուբեն Շուգարյան
Tert.am-ը 1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ զրուցել է վերջերս Մոսկվայում Կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից ստացած իր տպավորություններից, ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումներից և հայ-ռուսական հարաբերություններում առկա ներկայիս դինամիկայից:
-Պարո՛ն Շուգարյան, վերջերս կայացավ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան և Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ակնկալվում էր, որ հանդիպումից հետո կլինեին որոշումներ հատկապես Հայաստանի համար կարևոր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության և գազի սակագնի, նաև արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Սակայն հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջինի մասին ՌԴ նախագահի հետ չի խոսել, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և գազի սակագնի մասին կարճ քննարկումներ են եղել, սակայն որոշումներ չեն կայացվել: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել այդ հանդիպումից, այն ի՞նչ ենթադրությունների տեղիք կարող է տալ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկայի մասին:
-Ես նույնքան տեղեկություն ունեմ հանդիպման մասին, որքան որ Դուք ունեք: Բայց մյուս կողմից՝ կարելի է խոսել հիմնական բաների, երկու երկրների միջև եղած հարաբերությունների զարգացման դինամիկայի մասին: Դուք մի ձևակերպում արեցիք՝ «հատկապես Հայաստանի համար կարևոր»:
Ես կարծում եմ, որ հիմա ամենակարևոր փոփոխությունը, ինչ եղել է հայ-ռուսական հարաբերություններում, այն է, որ մի երկրի համար կարևոր, մեկի համար ոչ կարևոր հարցեր չեն լինում: Որքան Հայաստանի համար է անհրաժեշտ ինչ-որ հարցեր լուծել Ռուսաստանի հետ, այնքան էլ Ռուսաստանի համար է իսկապես կարևոր դառնում այդ խնդրի լուծումը:
Վերցնենք ոչ թե երեկվա հանդիպումը, այլ մի քանի օր առաջ Պուտինի արած հայտարարությունը՝ ի պատասխան լրագրողի հարցին, երբ նա ասաց, որ Հայաստանը իրենց համար կարևորագույն դաշնակից է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում: Ես հիմա բառացի չեմ կարող վերարտադրել, բայց իմաստն այն էր, որ Հայաստանի հետ գործակցությունն ընկալվում է շատ մեծ համատեքստում:
ՀԱՊԿ-ում՝ նոր թեկնածուի ընտրության հետ կապված գործընթացն էլ ես երկու մասին կբաժանեմ․ առաջինն այն է, որ իրոք, Հայաստանի հերթն է, Հայաստանի քվոտան է, և ցանկալի է, որ Հայաստանն ավարտի իր քվոտան, և հետո նոր այբբենական կարգով փոխանցվի Բելառուսին: Բացի այս, այստեղ պետք են լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որովհետև մենք տեսանք, թե ինչ իրավիճակ ստեղծվեց Խաչատուրովի դեպքի հետ կապված, և կարող է նման իրավիճակ ստեղծվել մեկ ուրիշի դեպքում: Մեխանիզմ չկա կամ թերի է, կանոնադրությունը չի նախատեսում այդպիսի զարգացումներ: Դա, կարծում եմ, արդեն հաջողվել է Հայաստանի գոնե մի քանի և քննարկումների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ երկկողմանի հանդիպումների ընթացքում ներկայացնել խնդիրը:
-Այնուամենայնիվ, սպասվում էր, որ վարչապետի պաշտոնակատարը կասեր, թե ինչ որոշում է կայացվել Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված: ՀԱՊԿ անդամ հինգ երկրներն արդեն հայտնել են իրենց համաձայնությունը Բելառուսի ներկայացուցչի ընտրվելու հետ կապված, միայն Հայաստանի որոշումը հայտնի չէ: Ի՞նչ կանխավարկածներ կարող են լինել այս հարցի շուրջ:
-Ես չէի ասի, որ կանխավարկած կա, պետք չէ թաքնված ինչ-որ բաներ փնտրել: Ինձ համար բովանդակային առումով ավելի կարևոր է, որ Հայաստանը շատ հստակ, անկախ դիրքորոշում ունի այս հարցում, և Հայաստանի հետ պետք է հաշվի նստել՝ անկախ նրանից, թե ինչ որոշում է ընդունվում: Արդեն ՀԱՊԿ-ում Հայաստանի հարաբերությունների բովանդակությունն ու ձևաչափը և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը տարբեր են:
Վերցնենք Բելառուսի կամ Ղազախստանի վերաբերմունքը, որը կարող է մեզ նյարդայնացնել: Բայց ինձ համար գերադասելի է այն, որ Հայաստանին վերաբերվում են որպես սուբյեկտի, եթե անգամ ոչ այդքան դրական է նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ, սակայն ընդունում են մեզ որպես սուբյեկտի, որն ունի իր դիրքորոշում ու կամք, նաև տրամաբանություն:
-Ձեզ համար պա՞րզ է, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում:
-Հայաստանի դիրքորոշումն է, որ ՀԱՊԿ-ում լինեն նախ ինստիտուցիոնալ փոփոխություններ․ եթե ՀԱՊԿ-ն ոչ թե ինչ-որ մի ակումբ է, այլ ֆորմալ կազմակերպություն, թղթի վրա չէ, այլ իսկական գործընկերություն, ապա այնտեղ պետք է գործեն լրիվ ուրիշ կանոններ, տրամաբանություն և ձևաչափ: Դա է կարևորը:
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, ոչ թե ոչ կարևոր, այլ պակաս կարևոր հարց է: Ինձ համար առավել կարևոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացումը:
-Նաև խոսվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն առանձնապես կարևոր չէ, այն զուտ մենեջերային գործառույթ ունի, կառույցում որոշումների կայացման գործընթացում դերակատարում չունի: Այնուամենայնիվ, այդ պաշտոնը դարձել է «կռվախնձոր»: Մենք ականատես դարձանք Հայաստան-Բելառուս հեռակա բանավեճին: Եթե պաշտոնը կարևոր չէ, ինչո՞ւ է Բելառուսն այդքան շատ ցանկանում այն, իսկ նրա այդ ցանկության իրականացմանն օգնում են կառույցին անդամակցող այլ երկրները:
-Բելառուսի տրամաբանությունն ընդհանրապես ոչ միշտ է հեշտ բացատրել: Ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի, բայց դիվանագիտության մեջ փոքր հարցեր չկան, և այս հարցն էլ ոչ թե օգտագործվում է որպես կարևոր հարթակ, այլ օգտագործվում է որպես միջոց, որպեսզի լուծվեն ավելի մեծ հարցեր՝ կապված հարաբերությունների նոր որակի, բովանդակության և ձևաչափի հետ:
Այստեղ է, որ Հայաստանը, կարծում եմ, շատ լավ արտահայտեց իր դիրքորոշումը: Չեմ ասում, որ ամբողջ գործընթացի ընթացքում մեզ ճիշտ պահեցինք, բայց վերջին հանդիպումների և վերջին հայտարարությունների ժամանակ, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջև բանավեճերի ժամանակ, վարչապետի հայտարարությունների միջոցով, Հայաստանի դիրքորոշումն արտահատվեց շատ ճիշտ և արժանապատիվ ձևով: Բայց ասել, որ մենք հիմա պետք է մեր ամբողջ էներգիան, մեր ամբողջ հնարավորություններն օգտագործենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեր ներկայացուցիչն անպայմանորեն նշանակվի, սխալ է: Լավ կլինի, որ այդպես լինի, բայց չպետք է այն լինի մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակը: Մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու:
-Եթե հինգ պետություն հայտնել է համաձայնություն Բելառուսի ներկայացուցչին այդ պաշտոնում նշանակելու, Հայաստանն ի՞նչ պետք է անի: Քննարկումներ կան, որ Հայաստանը կարող է այս իրավիճակում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելով, դիմացն ինչ-որ բան ստանալ:
-Ես արդեն ասացի, որ ոչ միայն ՀԱՊԿ-ում մթնոլորտն է փոխվել, այլ փոխվել են խաղի կանոնները՝ շնորհիվ Հայաստանի: Վերցնենք շփման ձևաչափերը․ պետք է նկատենք, թե մի քանի տարի առաջ ինչ խնդիրներ ենք մենք ունեցել, այդ թվում նաև ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո: Չէր նկատվում, որ դաշնակիցների միավորում է: Շատ ավելի ակնկալիքներ կային այդ կազմակերպությունից:
Հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, փոխվել է ընկալումը Հայաստանի վերաբերյալ և ոչ միայն ՀԱԿՊ-ում, այլ նաև միջազգային ասպարեզում, և այն, որ Ռուսաստանի համար կարող է լինել հետաքրքիր փոփոխություն կամ մի նոր երևույթ, որին դեռ պետք է ճանաչել: Նկատելի է, որ այդ ճանաչման գործընթացը դրական է ընթանում: Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էլ այդ մասին է վկայում: Կա շատ կարևոր մի բան, կա երկու երկրների ղեկավարների փոխադարձ վստահություն, ինչը շատ կարևոր գործոն է:
Բայց մեկ բան է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, այլ բան են այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Դիտարկենք Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Դրանք համեմատելու չեն:
Դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Պատկերացրեք Լուկաշենկոյի և Նազարբաևի առաջին ռեակցիաները Նիկոլ Փաշինյանի հետ շփումներում: Հայաստանը և Հայաստանի ղեկավարությունն իրենց պատկերացումներով դառնում են անհասկանալի և անկանխատեսելի: Նախկինում ամեն ինչ պարզ էր նրանց համար: Հիմա արդեն պարզ չէ: Դա գործընթաց է, որը մենք պետք է տանենք մեր շահերից ելնելով, և այդ գործընթացը, կարծում եմ, գնահատվում է ՀԱՊԿ-ից դուրս գտնվող կազմակերպությունների կողմից: Ներսում Ռուսաստանի ղեկավարության կողմից գոնե կա շատ ավելի հանգիստ վերաբերմունք, քան եղել է 6 ամիս առաջ, երբ սկսվել էր Խաչատուրովի հետ կապված գործընթացը: Այդ ժամանակ կար խնդիր, հարցեր կային նաև Ռուսաստանի մոտ՝ կապված ընթացակարգային հարցերի հետ:
-ՀԱՊԿ-ում էլ մեզ համար խնդիրներ կան․ մեզ դաշնակից համարվող երկրներն առավել մտերիմ հարաբերություններ ունեն մեր հակառակորդ Ադրբեջանի հետ, համագործակցում են սպառազինության առուվաճառքի ոլորտում:
-Այո՛, միշտ են համագործակցել, նոր չէ: Ամենախայտառակ դրվագները եղել են Ապրիլյան պատերազմից հետո՝ իրենց դիրքորոշումները հայտնելու ժամանակ: Պարզ է, որ ՀԱՊԿ-ն պատճառաբանություն, մի տրամաբանություն ունի, որը վերաբերում է սահմաններին․ եթե խնդիրը վերաբերում է Հայաստանին, պետք է արձագանքեն, բայց եթե վերաբերում է Արցախի հետ սահմաններին, ապա չեն արձագանքում: Բայց դա այդպես չէ արդեն Ադրբեջան-Բելառուս, Ադրբեջան-Ղազախստան հարաբերություններում:
-Ինչպե՞ս պետք է մեր դիվանագիտությունը կառուցենք, որ հնարավորինս նվազեցնենք այդ խնդիրները:
-Ամենակարևոր բանը, բացի ՀԱՊԿ-ի կանոնակարգի մեջ ինստիտուցիոնալ փոփոխություններից, բովանդակային առումով Հայաստանը պետք է շարունակի հանդես գալ որպես անկախ պետություն, որպես ինքնիշխան պետություն, պետություն, որն ունի ստրատեգիական դաշնակից, որը Ռուսաստանն է: Եվ արդեն ոչ միայն ՀԱՊԿ-ում պետք է անդրադառնանք խնդիրներին, այլ նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում: Ես այստեղ տեսնում եմ խնդիրներով առողջ գործընթաց: Մեր նպատակներից մեկը պետք է լինի այն, որ Ռուսաստանը շարունակի հասկանալ, որ իր համար ուժեղ, արժեքավոր դաշնակիցը կարող է դառնալ միայն ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե լինի իր արբանյակը, ինչպիսին որ եղել է վերջին տարիներին:
Պետք է հաշվի առնել, որ այստեղ շատ մեծ կարևորություն ունեն ոչ միայն առաջին դեմքերի կամ արտգործնախարարների անձնական հարաբերությունները, այլ նաև լավ հարաբերություններ պետք է լինեն տարբեր մակարդակներում:
-Ռուսաստանի հետ ավելի մտերիմ հարաբերությունները չե՞ն փոխի մեր նկատմամբ վերջին շրջանում Արևմուտքում ձևավորված դրական վերաբերմունքը, ի վերջո, Արևմուտքը Ռուսաստանի հետ խնդիրներ ունի:
- Ճիշտ հարց եք տալիս, բայց եթե Հայաստանը շարունակի լինել ժողովրդավարական երկիր, կառավարման ոլորտում արժեքները շարունակեն փոխվել, կարողանանք բալանսը պահել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում շատ շահեկան դիրքում կհայտնվենք:
Անկախությունից հետո մինչև այսօր՝ հայ-ռուսական հարաբերությունների ամենաբարձր կետը եղել է 1997 թվականը, երբ ստորագրեցինք Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին ընդարձակ պայմանագիրը՝ ստրատեգիական հարաբերությունները դարձնելով ինստիտուցիոնալ:
1991-1997 թվականներին մենք ունեցել ենք Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ: Կային դժվարություններ՝ կապված պատերազմող Ադրբեջանում որոշ զարգացումների հետ, բայց ընդհանուր առումով, կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ և դաշնակցային ձևով էին զարգանում: Հայաստանը օբյեկտ չէր, սուբյեկտ էր այդ հարաբերություններում: Մենք ստորագրեցինք այդ պայմանագիրը և կարողացանք ինչ-որ մի կետի հասցնել և մի ձևակերպում գտնել մեր հարաբերությունների համար: Ինձ թվում է՝ մենք հիմա գտնվում ենք նման մի հանգրվանում, նման իրավիճակում, երբ մենք տանում ենք այդ դաշնակցային հարաբերությունները դեպի մի նոր բարձրակետ և այնտեղ մենք արդեն պետք է դարձնենք մեր հարաբերությունները կանխատեսելի: Չպետք է վաղը մենք հարցերի առաջ կանգնենք և մտածենք, թե այս հանդիպումը կամ Ռուսաստանի կողմից ինչ-որ մի մեկնաբանություն ինչ կարող է նշանակել: Հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ պետք է լինի պարզ, կանխատեսելի:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»