ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում

20:29 • 10.01.19

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանի նիստերի դահլիճում փակ հանդիպում է անցկացնում:

Հանդիպմանը ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նորընտիր խորհրդարանի պատգամավորները ստացել են իրենց մանդատները:

Հիշեցնենք, նաև, որ ըստ «Իմ քայլը» խմբակցության անդամների նախնական հայտարարության՝ ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Արարատ Միրզոյանի թեկնածությունը,  նախագահի տեղակալների պաշտոններում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի, իսկ խմբակցության ղեկավարի պաշտոնում՝ Լիլիթ Մակունցի թեկնածությունը:

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում