Օդաչուն վայրէջքի ժամանակ կորցրել է վերահսկողությունը. հրապարակվել է Իրանում Boeing-707-ի կործանման վայրում արված առաջին տեսանյութը
Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Թեհրանի մերձակայքում՝ Քարաջի օդանավակայանի մոտ, Boeing-707 օդանավի կործանման վայրում արված առաջին տեսանյութը:
Մինչդեռ թվիթերյան օգտատեր լրագրող Մոհամադ Հաշեմին, որը սոցկայքում դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել, տեղեկացրել է, որ բեռնատար ինքնաթիռը վերադառնում էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից:
Հաշեմիի տվյալներով՝ օդաչուն վայրէջքի ժամանակ կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով օդանավը դուրս է եկել թռիչքուղուց ու բախվել բնակելի շենքին:
Մինչդեռ sputnik.com-ը գրում է, որ որպես կործանման պատճառ է շրջանառվում նաև եղանակային անբարենպաստ պայմանների վարկածը:
Նշվում է, որ օդանավում եղել է տասը մարդ, զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա: Հայտնի չէ նաև՝ արդյոք ինքնաթիռն ուղևորատար էր, թե բեռնատար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











