Պաշտոնական. Բաբելը տեղափոխվեց «Ֆուլհեմ»
Լոնդոնի «Ֆուլհեմը» նոր ֆուտբոլիստ ունի: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, լոնդոնցիները պայմանագիր են կնքել հոլանդացի հարձակվող Ռայան Բաբելի հետ:
Խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Բաբելը «Ֆուլհեմում» հանդես կգա 12 համարի խաղաշապիկով:
32-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ ունի:
Նա 2007-2011 թվականներին պաշտպանել է «Լիվերպուլի» գույները:











