Պայթյուն է որոտացել Նայրոբիի հյուրանոցային համալիրի մոտ

21:31 • 15.01.19

Պայթյուն է որոտացել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հյուրանոցներից մեկի մոտ, պայթյունի վայրի մոտակայքում նաև հրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, պայթյունը տեղի է ունեցել Dusit հյուրանոցի մոտ, որտեղ ներկա պահին ոստիկաններն են գտնվում: Ազգային ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ իրավապահները հարձակումը դիտարկում են որպես ահաբեկչություն:

Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողները հյուրանոցային համալիրին են մոտեցել մեքենայով և կրակելով պահակախմբի ուղղությամբ՝ ներխուժել են հյուրանոցի տարածք:

Հարձակվողները պայթուցիկ սարքեր են նետել կայանատեղիում գտնվող մեքենաների վրա: Նշվում է, որ ևս մեկ պայթյուն տեղի է ունեցել հյուրանոցի ռեստորանում:

Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով 3 մարդ է մահացել: