Նավթի համաշխարհային գներն օրվա ավարտին աճ են գրանցել
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի արժեքը երեքշաբթի բարձրացել է 3 տոկոսով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին են վկայում աճուրդի տվյալները:
Աճուրդի ավարտի տվյալներով՝ WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3.21 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.14 դոլարի: Մինչդեռ հյուսիսծովյան Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2.47 տոկոսով՝ կազմելով 60.44 դոլար մեկ բարելի դիմաց:
Ներդրողներն սպասում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչության՝ նավթի գների և 2019-ին նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ կանխատեսումներին:










