Լոս Անջելեսում սկսվել է ուսուցիչների՝ վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում միջնակարգ դպրոցների 30 հազար ուսուցիչ գործադուլ է անում, նրանք ցուցանակներով երեկ դուրս են եկել քայլերթի, հաղորդում է New York Times-ը:
Մանկավարժների պահանջն է բարձրացնել աշխատավարձերը և կրճատել դասարաններում աշակերտների քանակը:
Գործադուլի հետևանքով խաթարվել է 900 դպրոցում շուրջ 500 հազար աշակերտի դասերի ռեժիմը: Դպրոցները շարունակում են բաց լինել, այնտեղ դասավանդում են քաղաքային իշխանությունների վարձած փոխարինող ուսուցիչները, սակայն շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել:
Գործադուլը կարող է օրեր կամ շաբաթներ տևել:










