Անընդունելի ենք համարում ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ. ԱԳՆ խոսնակը՝ Ա. Բաբաջանյանի հայտարարության վերաբերյալ
Բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների և դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ դեսպաների մասին հայտարարությանը:
«Սակայն անընդունելի ենք համարում ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձել էր այն հարցին, որ տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել քրեական անցյալ ունեցող անձինք:










