«Էլ Չապո» մականունով թմրաբարոնը 100 մլն դոլար կաշառք է տվել Մեքսիկայի նախկին նախագահին. Reuters
Կոլումբացի թմրաբարոն Խոակին Գուսմանը, որն առավել հայտնի է «Էլ Չապո» («Գաճաճ») մականունով, ժամանակին 100 մլն դոլար կաշառք է տվել Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին «Էլ Չապոյի» գործով դատավարության ընթացքում պատմել է վկաներից մեկը, որը եղել է թմրաբարոնի մտերիմներից:
Խոսքն Ալեք Սիֆուենտեսի մասին է, որն իրեն ներկայացրել է որպես ժամանակին «Էլ Չապոյի» «աջ ձեռքը»: Տղամարդը Բրուքլինի դաշնային դատարանում հայտարարել է, որ թմրաբարոնի՝ 2012թ. տված կաշառքի մասին ամերիկյան իշխանություններին հայտնել էր դեռևս 2016թ.:
Մեքսիկայի նախկին նախագահը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը, սակայն նրա մամուլի խոսնակն այդ ամենը «կեղծ» ու «անհեթեթ» է որակել: Նա հիշեցրել է, որ հենց Պենյա Նիետոյի իշխանության օրոք է «Էլ Չապոն» Մեքսիկայում ձերբակալվել ու արտահանձնվել ԱՄՆ-ին:
61-ամյա Գուսմանի դատավարությունը սկսվել է նոյեմբերին: «Սինալոա» թմրակարտելի նախկին ղեկավարը մեղադրվում է կոկաինի, հերոինի ու այլ թմրամիջոցների թրաֆիքինգի համար:










