Ամեն օր լրջանալու պահն է. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ՀՅԴ 33-րդ համաժողովին

11:33 • 16.01.19

ՀՅԴ-ն 130 տարի է` ազգային գործը առաջ է տանում: Այս մասին ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Ավետարանը մի լավ խոսք է ասում՝ ով ականջ ունի, թող լսի: Սա մեծ խորհուրդ ունի: ՀՅԴ 33-րդ համաժողովն է, մեր խորհրդարանի անդամներն էլ 33-ն են, Քրիստոսը 33 տարի ապրեց, Սուրբ Հովհաննես Մկրտիչն էլ 33 տարեկանում նահատակվեց: Ահա Ձեզ 33 թվի հետ կապված հետաքրքիր զուգահեռներ, սա պատական չէ և լավ նշան է: ՇՆորհակալ եմ ՀՅԴ-ին, որ 130 տարի մեր ազգային գործը առաջ է տարել, նահատակներ է տվել, կորուստներ է տվել, բայց համառորեն մեր զգային դրոշը բարձր է պահել: Ծանր պայմաններում հայապահպան գործը բարձր մակարդակի վրա եք պահել, հայոց դպրոցը, հայոց հավատքը, հայ դատի հարցերը ջանացել եք առաջ ու առաջ տանել»,- մանրամասնեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ամեն օր լրջանալու պահն է, այսօր էլ մեծագույն մարտահրավերներ կան և պետք է իրատես լինել:

«30 տարի է, ինչ ՀՅԴ-ն վերադարձավ Արցախ: 30 տարի է, ինչ Արցախի պատմական թեմը նորից վերադարձավ Արցախ: Սա էլ 5-րդ զուգադիպությունը: Նա է հասնում իր նպատակին, ով քրտնաջան աշխատում է: Քրտինքն է, որ պտուղ է տալիս»,- նշեց նա: