Դեմոկրատները հրաժարվել են հանդիպել և ճաշել Թրամփի հետ
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել և ճաշել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է TASS-ը:
Նրա խոսքով` Սենատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվում են կառավարության գործունեության վերաբերյալ բանակցել Թրամփի և նրա թիմի հետ:
«Այսօր ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն աշխատանքային ճաշի է հրավիրել դեմոկրատներին և հանրապետականներին: Սակայն, ցավոք, դեմոկրատներից ոչ ոք չի գալու», - ասել է Սանդերսը:
Նա նշել է, որ Թրամփը ճգնաժամային իրավիճակի լուծման բանաձև ունի, որը պատրաստվում էր ներկայացնել դեմոկրատներին: Մասնավորապես, ըստ նրա, ԱՄՆ նախագահն առաջարկում է ավելի արդիականացնել սահմանային անցակետերը, ինչպես նևւ Կենտրոնական Ամերիկայից ժամանած երեխաներին հնարավորություն տալ դիմել ապաստան ստանալու համար:










