Մայք Պոմպեոն քննադատել է Իրանին` Payam արբանյակի գործարկման համար

06:52 • 16.01.19

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրանական արտադրության Payam արբանյակի գործարկումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը,   հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պոմպեոն ընդգծել է, որ արբանյակի արձակման տեխնոլոգիաները գրեթե նույնական են բալիստիկ հրթիռների ստեղծման հետ: «Այս արձակումն, ըստ էության, Իրանի առաջընթացն է` ուղղված նման զենքի ստեղծման վերջնական նպատակին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Իրանի կողմից հայրենական արտադրության Payam արբանյակի տիեզերք ուղարկելու փորձը ձախողվել էր: Այդ մասին հայտարարել էր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին՝ նշելով, որ արբանյակը կրող հրթիռը երրորդ փուլում նշված ուղեծրին չի հասել: