Վենեսուելայի խորհրդարանը Նիկոլաս Մադուրոյին բռնակալ է անվանել

02:38 • 16.01.19

Վենեսուելայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում Նիկոլաս Մադուրոյին բռնակալ է անվանել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Նման որոշման պատճառ է դարձել Մադուրոյի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, ինչն ընդդիմությունը չի ընդունում: Խորհրդարանի այս հայտարարությամբ այսուհետև անօրինական են համարվում Նիկոլաս Մադուրոյի և նրա կառավարության բոլոր որոշումները:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախորդ տարի կայացած նախագահական ընտրությունների հաղթանակ տարած Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին ստանձնել է նախագահի պաշտոնը: ԱՄՆ-ը և «Լիմա» խմբի անդամ երկրները (բացառությամբ Մեքսիկայի) հայտարարել են, որ չեն ճանաչում նրա լիազորությունները` կոչ անելով երկրում անցկացնել նոր ընտրություններ: