Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ

11:19 • 18.01.19

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ, միջադեպը տեղի է ունեցել Ամուրի Կոմսոմոլսկում, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը:

Ինչպես հաղորդում է meduza.io-ն, ինքնաթիռներն անհետացել են ռադարների էկրանից թռիչքի ժամանակ: Դրանք բախվել են օդում: Սու-34-ներից մեկն ընկել է ծովը, երկրորդի մասին տեղեկություն չի հաղորդվում:


Օդաչուներն ինքնանետվել են և ողջ են: 


Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: