Պուտինի հանդեպ քաղաքացիների վստահության ցուցանիշը 2006 թվականից ի վեր ռեկորդային ցածր մակարդակի է հասել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ քաղաքացիների վստահության ցուցանիշը 2006 թվականից ի վեր ռեկորդային ցածր մակարդակի է հասել, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «ВЦИОМ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներին:
Նշվում է, որ հարցվածների միայն 33.4 տոկոսն է վստահություն հայտնել ՌԴ նախագահին, ինչը վերջին տարիների համար ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Ըստ ուսումնասիրության՝ Պուտինի աշխատանքը դրական են գնահատում ռուսաստանցիների միայն 62.1 տոկոսը, իսկ վարչապետի ու կառավարության աշխատանքը՝ համապատասխանաբար 35 և 39.5 տոկոսը:
Մեկ այլ՝ «ФОМ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման տվյալները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մոտ 54 տոկոսը վերջին շրջանում դժգոհություն են ունեցել իշխանությունների գործելաոճից: 70 տոկոսն էլ խոստովանել են, որ վերջին ամսում իրենց շրջապատում բավականին շատ են լսել դժգոհություններ ու քննադատություններ կապված իշխանությունների աշխատանքի հետ:










