Բաուտիստա-Ագուտը 5 սեթում հաղթել է Չիլիչին և դուրս եկել Australian Open-ի 1/4 եզրափակիչ
Ավստրալիայի Բաց առաջնության 4-րդ շրջանում իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչին 6:7 (6:8), 6:3, 6:2, 4:6, 6:4 հաշիվներով:
Խաղը տևել է 4 ժամ:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Բաուտիստա-Ագուտը կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:
Australian Open-ը կավարտվի հունվարի 27-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Ֆեդերերն է: Եզրափակչում նա 5 սեթում հաղթել էր Չիլիչին:










