Lավ չէ, որ հայկական կողմը հրապարակայնորեն չի ներկայացնում, թե հանդիպումներում ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմի առջև. Արթուր Մարտիրոսյան
Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ու դրանից հետո եղած հաղորդագրություններին շատ զգույշ լավատեսությամբ պետք է մոտենալ: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց` կարևորը ոչ թե հանդիպումից հետո ասվածն է, այլ այն, թե ինչ է արվելու հանդիպումից հետո:
«Արդեն մոտ 20 տարի է՝ ինձ հարցնում են՝ բանակցություններում առաջընթաց ինչո՞ւ չկա: Պատասխանը պարզ է, բանակցային դասագրքից է․ եթե չկա վստահություն կողմերի միջև, հնարավոր չէ գտնել բանակցային լուծում սեղանի շուրջ: Իսկ այդ վստահությունն ստեղծելը շատ երկար ժամանակ է պահանջում, և մեկ վայրկյանում կարելի է այն զրոյի հավասարեցնել, դրա վերականգնման համար պահանջվելու են տրանսակցիոն ջանքեր՝ «ասել է, արել է» սկզբունքով, և ավելի շատ ժամանակ»,- ասաց նա:
Բանակցային գործի մասնագետն օրինակ բերեց՝ Կիպրոսի հարցով կողմերը փորձում էին ինչ-որ չափով վստահություն ձեռք բերել, ԵՄ-ը ահագին գումարներ էր ծախսում դրա համար: «Վստահությունը կողմերի միջև բանակցություններում պարտադիր է, որ լինի: Բայց դրա առկայություն դեպքում պարտադիր չէ, որ հիմնախնդիրը արագ կլուծվի»,- ասաց նա:
Մարտիրոսյանը հավելեց, որ բացի դրանից, հիմնախնդրի կարգավորման համար ցանկալի է, որ կողմերն ունենան ընդհանուր պատկերացում իրենց համար ձեռնտու բարիդրացիության մասին, և նրանց արժեհամակարգերը համընկնեն:
«Այդպես Կիպրոսի հիմնախնդրի դեպքում որպես հաշտեցման և վստահության քայլ ընդունվեց Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք Դուշանբեի պայմանավորվածությունները կատարելը, սահմանում իրավիճակը չլարելը արդեն խոսքից գործի անցնել չի նշանակում, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Երբ փոխվում է կողմերից մեկի ղեկավարությունը, միշտ կա հնարավորություն քաղաքականություն փոխելու, և դա դասական մոտեցում է նաև միջնորդների համար:
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այդ հնարավորության առկայությունը, ադրբեջանական կողմի նոր երկխոսության գնալը դեռևս չի նշանակում, որ շատ բան բանակցային գործընթացում փոխվելու է:
«Ինձ թվում է՝ Ալիևը եկել, հասել է այն պահին, որ հասկացել է՝ ուժի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելը լավ արդյունք, ապագա չունի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց , որ պատերազմով տարածքներ վերադարձնել չի կարող: Նա չի կարող համոզված լինել, որ հայկական կողմի նկատմամբ իր առավելությունը շատ մեծ է: Այնպես որ, ինքն ինչ-որ չափով արդեն պատրաստ էր իրեն այսպես պահելու, նրան անհրաժեշտ է եղել դա իր դեմքը փրկելու համար, և այդ հնարավորությունը նրան տրվել է. փոխվել է Հայաստանի ղեկավարությունը: Բայց հարց է, թե ինչքանով է ինքը պատրաստ, ինչքանով է ինքը կարող այդ հնարավորությունն օգտագործել: Ինքն էլ մնացել է իր հակահայկական քարոզի ծուղակում: Դա կարող է իր համար բարդացնել վստահության ստեղծման համար անհրաժեշտ միջոցներն ընտրելու գործընթացը»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանն ընդհանրական որակեց արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, ըստ որի, կողմերը պատրաստակամություն են դրսևորել կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:
«Կան դասական մոտեցումներ վստահության ձեռքբերման մասին․ այդ գործընթացն ինչ-որ քայլեր է ենթադրում․ դա կարող է լինել մամուլի, քարոզի միջոցով ժողովուրդներին նախապատրաստելը, դա պետք է արվի պետության կողմից»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանը, սակայն, նկատեց, որ այդ գործընթացին նախապատրաստվելը երկու երկրներում տարբեր կերպ պետք է լինի, որովհետև եթե Հայաստանում կարելի է համարել, որ մամուլն ազատ է, ապա Ադրբեջանում այդպես չէ, պետությունը կարող է այնտեղ ամեն ինչ իր վերահսկողության տակ վերցրել: «Դա պետք է փոխվի, որ հնարավոր լինի վստահություն ստեղծել»,- ասաց նա:
Ադրբեջանը, ըստ բանակցային գործի մասնագետի, առաջնորդվում է հետևյալ գաղափարախոսությամբ․ «Եթե չես կարողանում պատերազմով հաղթել թշնամուդ, փորձի՛ր նրան համբուրել»: «Այդ համբուրելը, դեռ պարզ չէ, մեզ համար լավ կարո՞ղ է լինել: Մեզ մոտ կան բազմաթիվ կազմակերպություններ, որ նախապատրաստվել են խաղաղության գործընթացին, իսկ հակառակ կողմում նման բան չկա, եթե լինի էլ, ապա վերահսկվելու է «սուլթան» Ալիևի կողմից»,- ասաց նա՝ նկատելով, որ չպետք է մոռանալ նաև Ադրբեջանի արժեքների, ավանդույթների մասին, որոնք հեռու են ժողովրդավարությունից:
Խաղաղության նախապատրաստման և կողմերի միջև վստահության ստեղծման գործընթացը պետք է որոշակի քայլեր ենթադրի։ Արթուր Մարտիրոսյանը մատնանշեց իր փորձը իսրայելապաղեստինյան հակամարտության ժամանակ․ իրենք` որպես միջնորդ, դիմում էին պաղեստինական խմբին, որ ներկայացնեն ցուցակ, թե ինչ են ուզում, որ իսրայելական կողմն անի՝ վերջինիս նկատմամբ վստահություն ունենալու համար, նույնը ասվում էր նաև իսրայելական կողմին:
«Սրանք շատ կոնկրետ խնդիրներ են, որոնք պետք է բարձրացվեն: Մենք, առանց տեսնելու, թե հայ-ադրբեջանական կողմերը ինչ են զրուցել, բանակցել, չենք կարող կանխատեսումներ անել»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ է կարծում՝ այն, որ ադրբեջանական կողմն արդեն խոսում է հայկական կողմի հետ որոշակի փոխըմբռնման մասին, չի՞ նշանակում, որ հայկական կողմը բավարարել է նրա որոշակի ցանկություններ, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Շատերը մտածում են զիջումների մասին: Ո՛չ: Պարտադիր չէ, որ մենք զիջումներ արած լինենք: Նախևառաջ մենք պետք է պատկերացնենք, որ Ադրբեջանն այնքան էլ լավ վիճակում չէ, որովհետև մնացել է իրենց մոտ 5 տարի, որ նավթի պաշարները սկսել են կտրուկ կրճատվել, գնալով նավթի գինն էլ է ընկնում, տնտեսական խնդիրներ են ակնկալվում: Եվ պարզ է, որ եթե նրանք շարունակեն նույն կերպ մոտենալ խնդրին, գալու է մի պահ, որ պետք է պատերազմեն, այդ դեպքում էլ շատ վատ վիճակում են հայտնվելու: Դրա համար պետք է այլ կերպ վարվեն: Այդ պատճառով նրանք մտածում են, որ ավելի ճիշտ կլինի հնարավորությունն օգտագործել․ նոր բանակցող կա հակառակ կողմում, կարելի է փորձել: Պատկերացնենք՝ եթե Սերժ Սարգսյանը լիներ նորից Ալիևի հետ բանակցողը, նա այդ դեպքում ի՞նչ պետք է ասեր իր հասարակությանը, ինչո՞ւ է նա փոխում իր մոտեցումը: Հիմա արդեն իրավիճակն այլ է․ ասում են՝ նոր մարդ է եկել իշխանության, մենք էլ փորձում ենք հիմնահարցը խաղաղությամբ լուծել: Թե ինչ կստացվի այսօր եղածից, մեծապես կախված է նաև միջնորդական առաքելություն իրականացնողներից»:
Վստահություն ստեղծելու համար, ամեն դեպքում, Ադրբեջանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ հրաժարվի ռազմական հռետորաբանությունից, սահմաններից հետ քաշի իր դիպուկահարներին: Այս համատեքստում, Արթուր Մարտիրոսյանը նկատեց, այդքան էլ լավ չէ, որ հայկական կողմը հրապարակային չի ներկայացնում, թե հանդիպումներում ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմի առջև:
«Վարչապետ Փաշինյանն սկզբից հայտարարեց, թե Արցախի փոխարեն իրենք չեն բանակցելու, բայց այդ դեպքում ինչի՞ համար են այդ հանդիպումները, իհարկե, բանակցությունների: Չես կարող քո դիրքն ամրապնդելու համար ձևաչափ փոխել, բոլորին քո ուզած ձևաչափը պարտադրել: Կա՛մ պետք է ասես՝ ես չեմ բանակցում, ընդհանրապես բանակցություններ չեն լինելու, կա՛մ պետք է մտնես բանակցությունների մեջ, բանակցես և պարտադրես, որ քո ցանկացած ձևաչափը լինի: Երկրորդ մոտեցումն ավելի ճիշտ է: Եվ ցանկալի կլինի, որ իմանանք, թե ինչ ցանկություններ ու մոտեցումներ մենք ունենք»,- ասաց նա:
Մարտիրոսյանը հիշատակեց անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ բանակցային գործընթացը բաց է լինելու հանրության առջև, գաղտնիքներ չեն լինելու: «Իհարկե, ամեն ինչ չի կարող լինել թափանցիկ: Կան խոսակցություններ, որոնք փակ պետք է լինեն: Բայց այսօր մեր իշխանությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ավելին ասեն, քան ասվում է: Արտգործնախարարությունը անմիջապես հետո պետք է մամուլի ասուլիս տար, լրագրողների հարցերին պատասխաներ: Եթե նրանք չեն անում, ապա իրենք տարածք են ստեղծում կոնսպիրատիվ կանխատեսումների համար»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ պարզ է՝ հիմնախնդրի լուծումը դեռ երկար ժամանակ է պահանջելու, հիմա պարզապես պետք է քայլեր ձեռնարկվեն, որ դրան ուղղված գործընթացը խաղաղ լինի: Իսկ այդ հարցում, ըստ նրա, չկան և չեն մատնանշվում հստակ քայլեր:
«Այս հանդիպումները շատ նախնական են և ներշնչում են զգուշավոր լավատեսություն այն առումով, որ հնարավոր է՝ մենք տեսնում ենք զինված դիմադրության ցածր ինտենսիվության փուլի ավարտի սկիզբ: Այս նոր սկիզբը հեշտ չի լինելու: Պետք է տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու կողմերը: Այն, որ կողմերից մեկի քայլերը ցույց են տալիս, որ այնուամենայնիվ պատրաստվում է պատերազմի, ոչ մի վստահություն չի կարող ներշնչել մեզ: Կարծում եմ՝ Ալիևը պատերազմի այլընտրանքը պահելու է, բայց իր ժողովրդին ասելու է, որ եկեք՝ այս մի հնարավորությունն էլ օգտագործենք: Մենք էլ չենք կարող վստահել նրան, երբ ակնհայտ է, որ նա պատերազմի է պատրաստվում»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր նվիրեց

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես. Նիկոլ Փաշինյան

Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, բայց մասշտաբային փոփոխություններ, կիսանախագահական համակարգին անցում չի լինի. Արարատ Միրզոյան

Պետք է համահարթ եկամտահարկի անցնենք, 7-8 տարի հետո վերադառնանք պրոգրեսիվ մոդելի. Հովիկ Աղազարյան

Չենք մսխում հանրային աջակցության ռեսուրսը, իրացնում ենք մանդատով տրված լիազորությունները․ Առաքելյան

Տպավորություն է՝ «Շիրակ» ՀԸ-ի լուծարման համար շահագրգռված էր Ֆիննախը․ ՀԸ տնօրեն

Եթե կա բովանդակություն, հնարավոր է աշխատել անգամ առանց Մշակույթի նախարարության. Նարինե Թուխիկյան

Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան

Ագրարայինի ռեկտորն ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի մարդկանց շնորհիվ. Է. Մարուքյան

ԱԺ խմբակցությունների դերի բարձրացմանն ուղղված փաթեթ կներդրվի. Է. Մարուքյան

Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով

Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

Կառավարության ծրագիրը հռչակագրային է, թվեր և փաստեր կլինեն գործողությունների պլանում. Լ. Նազարյան

Մարալիկի ոստիկանները խուզարկությամբ պարկով թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում

Չէինք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը. «Իմ քայլի» պատգամավորները՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ (տեսանյութ)

Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները կսկսվեն առնվազն ԼՂՀ-ի տեսակետը լսելի դարձնելով, եթե նույնիսկ նրանք միանգամից ֆիզիկապես ներկա չլինեն. Հ. Իգիթյան

Թումանյանի 150-ամյակի առթիվ թանգարանի էքսպոզիցիոն հատվածը կլրացվի նորարարություններով. Ա. Եղիազարյան

Տարեսկզբի դրությամբ մատչելի բնակարան ծրագրով հաստատվել է 3600 բնակարանային վարկ․պաշտոնյա

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել

Բուհի ռեկտորները պետք է բարձր աշխատավարձ ստանան, եթե ցանկանում ենք նպաստել ոլորտի զարգացմանն ու փոփոխությանը․ Հովհաննես Հովհաննիսյան

Մենք ամեն ինչ արեցինք, որ պարարտ հող ստեղծենք, որ Ադրբեջանը կարողանա մեզ մեղադրել բանակցությունից խուսափելու հարցում․ Էդվարդ Անտինյան

Գրագողության դեպքում և՛ ամբիոնը, և՛ հայցորդը, և՛ գիտական ղեկավարը պետք է կրեն պատասխանատվություն. Սմբատ Գոգյան

Հաջորդ տարի Երևանն սպասարկող 900 միկրոավտոբուսից 450-ը պետք է լքի ցանցը․ Հայկ Մարության

Ինչ խնդիրների առաջ է կանգնել հայաստանյան մամուլը հետհեղափոխական շրջանում․ քննարկում

Մոտ ապագայում ծրագրեր կան պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու. Է. Աղաջանյան

2018-19 թթ․ ՊՎԾ-ի գործունեության արդյունքում 827 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե. Դավիթ Սանասարյան

Անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի. Սեյրան Օհանյանը՝ «Մարտի 1»-ի գործի, իրեն, Խաչատուրովին, Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասին

Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճում է. Կարինե Կույումջյան

Էներգետիկայի նախարարության բացակայությամբ անտեսում ենք ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկը․ Վ․ Դավթյան

Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ավելի լավը լինելու համար Կառավարության ծրագրի մշակումը պետք է լիներ հանրային. Վահե Հովհաննիսյան

Իշխանությունը պահելու խնդիր կա. սուպերվարչապետական համակարգից չեն հրաժարվում. Աղվան Վարդանյան

Այո՛, հաղթողը ժողովուրդն է, իսկ պարտությունը որբ չի լինի՝ ես եմ տերը լինելու. Նիկոլ Փաշինյան

Ասում է վարչապետին ստիպել են 5% տնտեսական աճ գրի. թան էլ չէ, փրթած մածուն. վարչապետ

Ինձ մի հարթության վրա չդնե՛ք նախկին իշխանության հետ, ձեզ դրե՛ք. վարչապետը՝ Էդմոն Մարուքյանին

Կառավարությունը չի կարող իր ծրագրերն իրականացնել առաց իշխանության մյուս ճյուղերի. Լ. Մակունց

Վախենում եմ, որ հասարակությունը կորցնի հավատն իր ապագայի հանդեպ. Ն. Զոհրաբյան

Կառավարության կադրերը ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի վարկանիշի վրա. Էդմոն Մարքույան
-
21:18 • 19.02.19 Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր նվիրեց
-
21:16 • 19.02.19 Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես. Նիկոլ Փաշինյան
-
18:04 • 19.02.19 Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, բայց մասշտաբային փոփոխություններ, կիսանախագահական համակարգին անցում չի լինի. Արարատ Միրզոյան
-
17:27 • 19.02.19 Պետք է համահարթ եկամտահարկի անցնենք, 7-8 տարի հետո վերադառնանք պրոգրեսիվ մոդելի. Հովիկ Աղազարյան
-
16:55 • 19.02.19 Չենք մսխում հանրային աջակցության ռեսուրսը, իրացնում ենք մանդատով տրված լիազորությունները․ Առաքելյան
-
23:23 • 18.02.19 Տպավորություն է՝ «Շիրակ» ՀԸ-ի լուծարման համար շահագրգռված էր Ֆիննախը․ ՀԸ տնօրեն
-
21:02 • 18.02.19 Եթե կա բովանդակություն, հնարավոր է աշխատել անգամ առանց Մշակույթի նախարարության. Նարինե Թուխիկյան
-
19:54 • 18.02.19 Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան
-
15:25 • 18.02.19 Ագրարայինի ռեկտորն ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի մարդկանց շնորհիվ. Է. Մարուքյան
-
15:23 • 18.02.19 ԱԺ խմբակցությունների դերի բարձրացմանն ուղղված փաթեթ կներդրվի. Է. Մարուքյան
-
15:21 • 18.02.19 Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով
-
14:18 • 18.02.19 Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել
-
14:16 • 18.02.19 Կառավարության ծրագիրը հռչակագրային է, թվեր և փաստեր կլինեն գործողությունների պլանում. Լ. Նազարյան
-
14:15 • 18.02.19 Մարալիկի ոստիկանները խուզարկությամբ պարկով թմրամիջոց են հայտնաբերել
-
14:12 • 18.02.19 Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում
-
13:54 • 18.02.19 Չէինք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը. «Իմ քայլի» պատգամավորները՝ ՏԻՄ ընտրությունների մասին
-
15:47 • 17.02.19 Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ (տեսանյութ)
-
21:05 • 16.02.19 Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները կսկսվեն առնվազն ԼՂՀ-ի տեսակետը լսելի դարձնելով, եթե նույնիսկ նրանք միանգամից ֆիզիկապես ներկա չլինեն. Հ. Իգիթյան
-
20:12 • 16.02.19 Թումանյանի 150-ամյակի առթիվ թանգարանի էքսպոզիցիոն հատվածը կլրացվի նորարարություններով. Ա. Եղիազարյան
-
18:00 • 16.02.19 Տարեսկզբի դրությամբ մատչելի բնակարան ծրագրով հաստատվել է 3600 բնակարանային վարկ․պաշտոնյա
-
17:39 • 16.02.19 Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան
-
10:57 • 16.02.19 Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել
-
21:56 • 15.02.19 Բուհի ռեկտորները պետք է բարձր աշխատավարձ ստանան, եթե ցանկանում ենք նպաստել ոլորտի զարգացմանն ու փոփոխությանը․ Հովհաննես Հովհաննիսյան
-
21:20 • 15.02.19 Մենք ամեն ինչ արեցինք, որ պարարտ հող ստեղծենք, որ Ադրբեջանը կարողանա մեզ մեղադրել բանակցությունից խուսափելու հարցում․ Էդվարդ Անտինյան
-
20:21 • 15.02.19 Գրագողության դեպքում և՛ ամբիոնը, և՛ հայցորդը, և՛ գիտական ղեկավարը պետք է կրեն պատասխանատվություն. Սմբատ Գոգյան
-
18:11 • 15.02.19 Հաջորդ տարի Երևանն սպասարկող 900 միկրոավտոբուսից 450-ը պետք է լքի ցանցը․ Հայկ Մարության
-
16:53 • 15.02.19 Ինչ խնդիրների առաջ է կանգնել հայաստանյան մամուլը հետհեղափոխական շրջանում․ քննարկում
-
15:21 • 15.02.19 Մոտ ապագայում ծրագրեր կան պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու. Է. Աղաջանյան
-
14:55 • 15.02.19 2018-19 թթ․ ՊՎԾ-ի գործունեության արդյունքում 827 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե. Դավիթ Սանասարյան
-
00:04 • 15.02.19 Անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի. Սեյրան Օհանյանը՝ «Մարտի 1»-ի գործի, իրեն, Խաչատուրովին, Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասին
-
22:23 • 14.02.19 Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճում է. Կարինե Կույումջյան
-
22:10 • 14.02.19 Էներգետիկայի նախարարության բացակայությամբ անտեսում ենք ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկը․ Վ․ Դավթյան
-
21:49 • 14.02.19 Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ավելի լավը լինելու համար Կառավարության ծրագրի մշակումը պետք է լիներ հանրային. Վահե Հովհաննիսյան
-
17:06 • 14.02.19 Իշխանությունը պահելու խնդիր կա. սուպերվարչապետական համակարգից չեն հրաժարվում. Աղվան Վարդանյան
-
16:34 • 14.02.19 Այո՛, հաղթողը ժողովուրդն է, իսկ պարտությունը որբ չի լինի՝ ես եմ տերը լինելու. Նիկոլ Փաշինյան
-
16:04 • 14.02.19 Ասում է վարչապետին ստիպել են 5% տնտեսական աճ գրի. թան էլ չէ, փրթած մածուն. վարչապետ
-
15:37 • 14.02.19 Ինձ մի հարթության վրա չդնե՛ք նախկին իշխանության հետ, ձեզ դրե՛ք. վարչապետը՝ Էդմոն Մարուքյանին
-
15:23 • 14.02.19 Կառավարությունը չի կարող իր ծրագրերն իրականացնել առաց իշխանության մյուս ճյուղերի. Լ. Մակունց
-
15:06 • 14.02.19 Վախենում եմ, որ հասարակությունը կորցնի հավատն իր ապագայի հանդեպ. Ն. Զոհրաբյան
-
15:06 • 14.02.19 Կառավարության կադրերը ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի վարկանիշի վրա. Էդմոն Մարքույան
բացառիկ

Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 12:53 • 19/02 «Մեքենան զրահապա՞տ է». Էրդողանի՝ Պուտինին ուղղված հարցը շարժել է Ռոհանիի ծիծաղը (տեսանյութ) «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտնված կադրերում երևում է, որ Էրդողանը շենքից դուրս է գալիս և մոտենում մեքենային, այնուհետև շրջվում ու, մատնացույց անելով մուգ կապույտ մեքենան, հարց է ուղղում Պուտինին:
-
Ժամանց 17:07 • 19/02 Ուկրաինայում պաշտոնյան հանդիպման ժամանակ որոշել է հեռախոսով պոռնոֆիլմ դիտել, սակայն մոռացել է անջատել ձայնը (տեսանյութ) Տեսանյութում երևում է այն պահը, երբ Վիկտորյա Կուլիկովայի զեկույցի ընթերցման ժամանակ հանկարծ պոռնոֆիլմերին հատուկ ձայներ են լսվում: Հանդիպմանը ներկա գտնվողները դժվարությամբ են զսպում ժպիտը:
-
Ժամանց 18:24 • 19/02 Դաղստանցի աղջիկները հարսանիքի ժամանակ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար ու զայրացրել ազգակիցներին (տեսանյութ) Տեսանյութը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում. բազմաթիվ դաղստանցի օգտատերեր քննադատել են նման երևույթն ու նկատել, որ ծաղկեփունջ բռնելու ավանդույթը խորթ է մահմեդական մշակույթին, իսկ երկու աղջիկներին պետք է շտապ ամուսնացնել՝
-
Իրավունք 16:00 • 19/02 Եթե «Լիդիան Արմենիան» դիմի արբիտրաժ և հաղթի, «ներդրումներ խրախուսող» կառավարությունից ՀՀ բյուջեի 50%-ի չափով փոխհատուցում կստանա. Արփինե Հովհաննիսյան Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում:
-
Իրադարձային 12:43 • 19/02 Սարալանջի ճանապարհին բախվել են 2 Mercedes ու Opel մեքենաներ, կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Mercedes E 320 մակնիշի 35 RO 598 համարանիշի...
-
Ժամանց 10:22 • 19/02 «Սա հավանաբար վերջին մեկ տարվա ընթացքում իմ ամենավառ ճամփորդությունն էր». Լապշինը պատմել է Մեղրի կատարած այցի մասին (լուսանկարներ) «Դա, ըստ իս, վերջին մեկ տարվա ընթացքում իմ ամենավառ ճամփորդությունն էր: Միանշանակ հայկական Սյունիքն ու սահմանային Արաքս գետի կիրճը ներառում եմ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի գեղեցկագույն բնապատկերների շարքում»,-գրել է Լապշինը:
-
Իրավունք 11:56 • 19/02 Շինծու գործարքով Սեդրակ Քոչարյանին է փոխանցվել 5,3 մլն դոլար, նա խուսափել է մոտ 2 մլրդ դրամ հարկերի վճարումից. ԱԱԾ Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
-
Քաղաքականություն 13:53 • 19/02 «Պատրաստվո՞ւմ ես ընտրություններում առաջադրվել». CNN-ը ֆիքսել է Արմեն Սարգսյանի՝ Ջո Բայդենին ուղղած ուշագրավ հարցը (տեսանյութ) Տեսանյութի «մեխը» Արմեն Սարգսյանի հարցն է՝ «Պատրաստվո՞ւմ ես ընտրություններում առաջադրվել» (նկատի ունի 2020թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները):
-
Քաղաքականություն 14:09 • 19/02 Արտախորհրդարանական 10 ուժեր ստեղծում են համաժողովրդական հարթակ. նրանք միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ «Սահմանադրություն բառը հենց հուշում է, որ ազգը սահմանում է իր օրենքները, իղձերը, պետք է հասկանա՝ որտեղից է գալիս և ինչ է ուզում: Սահմանադրությունն այնքան էլ դեկլարատիվ չէ»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը երկրաչափական պրոգրեսիայով ընկնում է:
-
Ժամանց 10:38 • 18/02 Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) 38-ամյա գեղեցկուհին հատուկ այս առիթի համար ընտրել է չափազանց համարձակ զգեստ՝ ի ցույց դնելով իր բարեմասնությունները: Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանը կրել է Thierry Mugler բրենդի 1998թ. զգեստ:
-
Իրավունք 16:06 • 18/02 Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը, ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ շինծու մեղադրանք է առաջադրել. Սեդրակ Քոչարյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը տեղեկացրել է, որ ԱԱԾն փողերի լվացման գործով իրեն մեղադրանք է առաջադրել 2rdam կայքին Սեդրակ Քոչարյանի տված պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ս
-
Մամուլի տեսություն 08:20 • 19/02 «Ժամանակ». Նախկիններն ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Մուրադ Գուլոյանի ամառանոցում նախկին իշխանական վերնախավի մասնակցությամբ հավաք է կազմակերպել Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի...
-
Ժամանց 20:16 • 18/02 Չինաստանում ավարտին է մոտենում «Տիտանիկի»՝ 166 մլն դոլար արժողությամբ իրական չափսերով կրկնօրինակի կառուցումը (լուսանկարներ) Նախատեսվում է, որ նավն արդեն 2019թ.-ին բաց կլինի հանրության առաջ: Նավի խցիկներում մեկ գիշերը կարժենա շուրջ 400 ԱՄՆ դոլար, իսկ որոշ խցիկների գինը մինչև 14,500 դոլարի կհասնի: Նավի վրա կլինեն ...
-
Իրավունք 17:42 • 18/02 «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
-
Ժամանց 23:51 • 18/02 Քենդալ Ջեների և Էմիլի Ռատակովսկիի համարձակ լուսանկարը մեկ օրում ավելի քան 3.5 մլն մարդ է հավանել Երկու աշխարհահռչակ մոդելները բավականին հետաքրքրական կերպարներով են հանդես եկել. Քենդալն ու Էմիլին լուսանկարներում մեկ ափսեից սպագետտի են ուտում՝ սպագետտի մեկ ձողիկը միաժամանակ երկուսի բերանում պահելով:
-
12:55 • 18/02 Դատախազությունը հրապարակել է Հարություն Մաշադյանի զինգրքույկի լուսանկարները «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում...
-
Իրադարձային 15:54 • 18/02 Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող. Shamshyan.com Փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։
-
Իրադարձային 17:51 • 18/02 Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա» «Այսինքն նմանատիպ անհամաձայնություններ, դժգոհություններ եղել են և նախորդ ջեռուցման ժամանակաշրջանում` ձմռանը և դրանից էլ առաջ: Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով»,-ասաց նա:
-
Ժամանց 10:38 • 18/02 Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) 38-ամյա գեղեցկուհին հատուկ այս առիթի համար ընտրել է չափազանց համարձակ զգեստ՝ ի ցույց դնելով իր բարեմասնությունները: Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանը կրել է Thierry Mugler բրենդի 1998թ. զգեստ:
-
Իրադարձային 12:53 • 19/02 «Մեքենան զրահապա՞տ է». Էրդողանի՝ Պուտինին ուղղված հարցը շարժել է Ռոհանիի ծիծաղը (տեսանյութ) «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտնված կադրերում երևում է, որ Էրդողանը շենքից դուրս է գալիս և մոտենում մեքենային, այնուհետև շրջվում ու, մատնացույց անելով մուգ կապույտ մեքենան, հարց է ուղղում Պուտինին:
-
Իրադարձային 13:56 • 15/02 Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում. չեչենները հարձակվել են ադրբեջանցու պատկանող ժամանցի օբյեկտի վրա Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ժամանցի օբյեկտներից մեկում երեկ ուշ երեկոյան զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել չեչենական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև...
-
Իրադարձային 14:52 • 17/02 Լենինգրադյան փողոցում գործող խանութի վաճառողը բեմականացրել է հանցագործությունը՝ ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողնելով. ոստիկանություն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի...
-
Ժամանց 14:21 • 13/02 «Ես փնտրում եմ մեկին, որն ինձ չի սիրի իմ բանկային հաշվի համար». ամսական 120 հազար դոլար վաստակող 26-ամյա ավստրալացին չի կարողանում ընկերուհի գտնել (լուսանկարներ) Մեթյուն ստիպված է եղել թողնել համալսարանը և միաժամանակ 3 տեղ աշխատել, որպեսզի կարողանա օգնել միայնակ մորը ծայրը ծայրին հասցնել, իսկ այժմ 26-ամյա երիտասարդը սեփական բիզնեսն ունի և շրջում է ամբողջ աշխարհով:
-
Քաղաքականություն 14:16 • 14/02 Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին Մարուքյանը նշեց, որ ինչ ասում են՝ պատասխանում են, թե կառավարությունը գիտի՝ ինչ անի: «Ասում եմ՝ ճիշտ մշակույթն այն էր, որ մինչև կառավարության նիստը ֆրակցիաների հետ հանդիպում լինի...
-
Ժամանց 17:07 • 19/02 Ուկրաինայում պաշտոնյան հանդիպման ժամանակ որոշել է հեռախոսով պոռնոֆիլմ դիտել, սակայն մոռացել է անջատել ձայնը (տեսանյութ) Տեսանյութում երևում է այն պահը, երբ Վիկտորյա Կուլիկովայի զեկույցի ընթերցման ժամանակ հանկարծ պոռնոֆիլմերին հատուկ ձայներ են լսվում: Հանդիպմանը ներկա գտնվողները դժվարությամբ են զսպում ժպիտը:
-
Քաղաքականություն 18:04 • 14/02 Արայիկ Հարությունյանը որտե՞ղ է աչքի ընկել «դուխով»՝ բանակո՞ւմ է «դուխով» ծառայել, իրենց թաղո՞ւմ է դուխով տղա եղել․ Է․ Մարուքյանի պատասխանը ԿԳ նախարարին «ԿԳ նախարարն ասում է՝ ես Էդմոն Մարուքյանի համար չեմ աշխատում, թող նորմալ աշխատի։ Ինչ-որ ստատուս է գրել, իմ՝ հեղափոխության ժամանակների ելույթս դրել, եթե էդ մակարդակն է...
-
Տնտեսություն 22:21 • 16/02 «Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը Առաջատար հնգյակից դուրս է մնացել «Ալեքս գրիգ» ընկերությունը, որի վճարած հարկերն այս տարի զգալիորեն նվազել են՝ նախորդ տարվա 21,5 մլրդ դրամի փոխարեն ընկերությունը վճարել է 16,2 մլրդ դրամի հարկ՝ մոտ 24.6 տոկոսով պակաս:
-
Իրավունք 23:21 • 15/02 Արսեն Մկրտչյանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով Այս մասին նա գրել է
Քաղաքականություն
-
04:27 • 20.02.19 Իտալիայի փոխվարչապետը Մադուրոյին «հանցագործ» է անվանել
Իրավունք
-
20:08 • 19.02.19 Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին
Իրադարձային
-
09:25 • 20.02.19 Շիրակի և Արագածոտնի մարզերում փակ ճանապարհներ կան
-
07:03 • 20.02.19 Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Սպորտ
-
22:05 • 19.02.19 Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ուրալի խառը կազմին
-
19:32 • 19.02.19 The Times. Նեյմարը ամռանը կտեղափոխվի «Ռեալ»
-
18:46 • 19.02.19 Հարի Քեյնը շարք կվերադառնա նախատեսվածից շուտ
Մշակույթ
-
04:54 • 20.02.19 Գվինեթ Փելթրոուն այլևս չի նկարահանվի Marvel-ի ֆիլմերում