Ցիցիպասը Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթեց գործող չեմպիոն Ֆեդերերին

16:18 • 20.01.19

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։

3 ժամ 45 րոպե տևած խաղում 20-ամյա Ցիցիպասն առավելության հասավ 7/6(11), 6/7(3), 5/7, 6/7(5) հաշվով։ Հանդիպման ընթացքում Australian Open-ի վեցակի չեմպիոն, 37-ամյա Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 12 էյս, իսկ Ցիցիպասն իրացրեց 1 բրեյք, թույլ տվեց 1 կրկնակի սխալ։

Նախկինում թենիսիստները հանդիպել էին մեկ անգամ, և հաղթանակ էր տոնել Australian Open-ի գործող չեմպիոն Ֆեդերերը։

Հավելենք, որ կիսաեզրափակչի ուղեգրի համար Ստեֆանոս Ցիցիապասը պայքարելու է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, ով պայքարից դուրս է թողել նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից խորվաթ Մարին Չիլիչին։