ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ հետնապահի նկատմամբ (տեսանյութ)
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Հադերսֆիլդի» դարպասը:
«Քաղաքաբնակների» կազմում գոլով աչքի ընկան Դանիլոն, Ռահիմ Ստերլինգը և Լերոյ Սանեն:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 56 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:
«Հադերսֆիլդը» 11 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:










