ՄՅՈւ-ի պաշտպանը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն
Առաջիկա օրերին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը կարող է դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Tuttomercatoweb-ը գրում է, որ տեղափոխությունը կկայանա հաջորդ շաբաթ:
Ակումբները մոտ են համաձայնության գալուն: Իտալացին հայրենիք կվերադառնա վարձավճաի հիմունքներով: Մրցաշրջանի ավարտից հետո «ծեր սինյորան» խաղացողի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք կունենա:
Այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում Դարմիանը մասնակցել է 6 հանդիպման:










