Հակոբ Նազարյանը դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, ինչպես նաև դուրս եկել կուսակցության ընտրացուցակից

19:31 • 20.01.19

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Նազարյանը դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը, ինչպես նաև ինքնաբացարկ հայտնել կուսակցության կուսակցության ընտրացուցակից:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարյանը 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, Մալաթիա-Սեբաստիա տարածքային խորհրդի նախագահ: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: