Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

17:44 • 20.01.19

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է։