113 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
113 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Մասաձո Նոնական, որը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել նախորդ տարվա ապրիլին:
Ինչպես հայտնում է nhk.or.jp կայքը, ճապոնական Հոկայդո կղզու բնակիչը ծնվել էր 1905թ.:
Նոնակայի ընտանիքի անդամները հունվարի 20-ի առավոտյան նկատել են, որ նա չի շնչում: Ավելի ուշ բժիշկը հաստատել է տղամարդու մահը:
Նոնակայի թոռնուհին նշել է, որ պապի շնորհիվ իրենք բոլորը երջանիկ կյանք են ունեցել:
«Թեև կկարոտեմ նրան, սակայն չեմ ափսոսա, քանի որ նա կյանքի վերջին պահերն ապրել է տանն ու մահացել արժանապատվորեն»,- նշել է թոռնուհին:











