Շվեյցարիայում դահուկորդների երկու խումբ մնացել է ձնահոսքի տակ. կան զոհեր

17:58 • 20.01.19

Շվեյցարիայի լեռներում ձնահոսքի հետևանքով երկու դահուկորդ է զոհվել, ևս չորսը վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, ձյունահոսքը տեղի է ունեցել նախօրեին Շարմեյ և մոտակա ալպյան առողջարանային վայրերում:

Շարմեյում ձնահոսքի տակ 14 դահուկորդ է մնացել, որոնցից 3-ին ձյունը քշել-տարել է: Փրկարարները ձյան տակից դուրս են բերել երկու վիրավորի և մեկ զոհվածի, որը 55-ամյա տղամարդ էր:

 Իսկ Շատո-դէ շրջանում ձյան տակ են հայտնվել 3 դահուկորդ, որոնք բարձրանում էին լեռնալանջով: Մահացել է 39-ամյա ֆրանսիացի դահուկորդը: Մյուսները թեթև վնասվածքներ են ստացել: 

Շվեյցարիայի իշխանությունները միջադեպից հետո հիշեցրել են երկրի մի շարք շրջաններում ձյունահոսքի մեծ վտանգի մասին և կոչ արել բնակչությանը դահուկային զբոսանքների համար երթուղի ընտրելիս ուշադրություն դարձնել Ձյան ուսումնասիրության հարցերով զբաղվող դաշնային ինստիտուտի տեղեկագրերին: