Ուզբեկստանի մայրաքաղաքում գանձ պարունակող գաղտնի սենյակ են հայտնաբերել շենքի նկուղում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի կենտրոնական շենքերից մեկի նկուղում 19-րդ դարին պատկանող հնագույն իրերի եզակի գանձ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի մամլո ծառայությանը, շենքը, որտեղ հայտնաբերվել է գանձը, կառուցվել է 1870 թվականին: Ինչպես պարզվել է, շենքի նկուղի տակ ևս մեկ գաղտնի տարածք է հայտնաբերվել, որի մուտքը փակված է եղել:
Ուզբեկստանի Ազգային համալսարանի գիտնականները շենքում աշխատանքներ կատարելիս արվեստի հազվագյուտ ստեղծագործություններ, ոսկյա և արծաթյա մետաղադրամներ և սպասք էին հայտնաբերել: Գտածոների թվում ամենատարբեր հնագույն իրեր են եղել՝ սրբապատկերներ, նկարներ և թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:
Գանձի հայտնաբերման վայրում ուսումնասիրությունները շարունակվում են: Գտածոներից ոմանք կփոխանցվեն հատուկ լաբորատորիա վերականգնման համար, որով կզբաղվեն գերմանացի և լեհ մասնագետները:










