«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին մահացած են գտել. Shamshyan.com

12:20 • 21.01.19

Հունվարի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ,  37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են մահացած։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սահակ Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: