Թուրքիայում մեկնարկել է «ուղտամարտի» փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)

11:56 • 21.01.19

Թուրքիայում մեկնարկել է ուղտերի մարտի ամենամյա փառատոնը, որը սկսվում է հունվարի 3-րդ երկուշաբթի օրը, գրում է Daily Mail-ը:

Փառատոնի ընթացքում երկու արու ուղտ մարտի են բռնվում ասպարեզում գտնվող էգ ուղտի համար: Փառատոնն անցկացվում է Սելչուկ շրջանից 7 կմ հեռավորության վրա և կարող է տևել մինչև մարտ:

Միջոցառմանը մասնակցում է հատուկ մրցումների համար վարժեցված մոտ 1200 ուղտ: Հաղթողը որոշվում է հակառակորդի՝ ճիչ արձակելու, նահանջելու կամ վայր ընկնելու դեպքում: Ինչպես բռնցքամարտում, ուղտերի մարտում ևս իրար հետ մրցում են նույն քաշային կարգի «մարտիկները»:

Հայտնի է, որ փառատոնը 2400 տարվա պատմություն ունի: Ի սկզբանե այն անց է կացվել թուրքական քոչվոր ցեղերի շրջանում: