Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի մասին. հանդիպումը տևել է 1.5 ժամ (տեսանյութ)

22:03 • 22.01.19

Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- գրել է Փաշինյանը: