Սուրգուտ-Մոսկվա չվերթի ուղևորը պահանջել է ուղղությունը դեպի Աֆղանստան փոխել. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Սուրգուտ-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը պահանջել է փոխել oդանավի ուղղությունն ու Աֆղանստան թռչել, հայտնում է svoboda.org-ը՝ մանրամասնելով, որ խառնաշփոթը ստեղծողը ՌԴ 41-ամյա քաղաքացի է եղել:
Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ օդանավում խուլիգանության դեպք է գրանցվել:
Որոշ լրատվամիջոցներ էլ հաղորդել են, որ օդանավը գրավել է զինված տղամարդ՝ Պավել Շ.-ն:
Russia Today-ի տեղեկություններով՝ SU1515 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայից 240 կմ հեռավորության վրա գտնվող Խանտի-Մանսիյսկում:
Օդանավում եղել է 69 մարդ, այդ թվում՝ նորածին:
«Աէրոֆլոտ»-ից դեռևս դեպքը չեն մեկնաբանել:










