Հրապարակվել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը
Հրապարակվել է «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հավակնորդների ամբողջական ցանկը:
Ինչպես ներկայացնում է Hollywood reporte-ը, հավակնորդների անունները հայտարարվել են Սամուել Գոլդվին թատրոնում:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրվել են Ալֆոնսո Կուարոնը, Յորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ ՄքՔեյը, Պավել Պավլիկովսկին:
Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացվել են «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Ֆավորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ» (Vice) ֆիլմերը:
Լավագույն դերասանուհի անվանակարգում կպայքարեն Յալիցա Ապարիսիոն, Գլեն Քլոսը, Օլիվիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա ՄքՔարթնին:
Լավագույն դերասան անվանակարգում ներկայացվել են Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Վիլեմ Դեֆոն, Ռամի Մալեք, Վիգգո Մորտենսենը:
Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Հոլիվուդում:










