Վերսկսվել են Սալայի անհետացած ինքնաթիռի որոնումները

13:02 • 23.01.19

Այսօր՝ հունվարի 23-ի լուսաբացին վերսկսվել են անհետացած ինքնաթիռի որոնման աշխատանքները, որում եղել է «Քարդիֆ Սիթիի» արգենտինացի նորեկ Էմիլիանո Սալան: Այդ մասին հաղորդում է Independent-ը:

5 ինքնաթիռ ու 2 փրկարակական նավակ որոնողական աշխատանք են իրականացրել ավելի քան 1000 քառակուսի մղոն տարածքում, բայց առայժմ՝ ապարդյուն:

Գերնսի կղզու ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ուղևորների փրկվելու շանսերը մեծ չեն:

Հունվարի 21-ին Սալան մասնավոր ինքնաթիռով Նանտից ուղևորվել էր Քարդիֆ՝ միանալու իր նոր թիմին: Վայրէջքի նախատեսված ժամից մոտ 1 ժամ առաջ ընդհատվել էր ինքնաթիռի կապը ռադարների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալան նախքան ինքնաթիռի անհետանալը ձայնային հաղորդագրություն է ուղարկած եղել WatsApp-ով: