Ինդոնեզիայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 6 մարդ է զոհվել (լուսանկարներ)

11:08 • 23.01.19

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի Մակասար քաղաքում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 10-ը համարվում է անհայտ կորած, հաղորդում է Jakarta Post-ը: 

Նախօրեին հորդառատ անձրևների պատճառով տասնյակ տներ և մի քանի կամուրջ էին փլվել:

Զոհերը Գովա թաղամասից են եղել, որը գետի ջրերի մակարդակի բարձրացումից հեղեղվել էր: 

Տեղի իշխանությունները տարհանում են բնակիչներին և օգնություն ցուցաբերում տուժածներին: