Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի կնքումը հրատապ անհրաժեշտություն է. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողով
Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:
Այս մասին նշվում է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի տարածած հայտարարության մեջ:
«Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։
Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:
Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝
Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,
Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»,- ասված է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ:










