Այն, ինչ քննարկվել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ հանդիպումների ժամանակ, ամփոփված է համապատասխան մամուլի հաղորդագրություններում. ԱԳՆ-ն՝ Տարասովի հայտարարության վերաբերյալ

16:48 • 24.01.19

Այն, ինչ քննարկվել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ հանդիպումների ժամանակ, ամփոփված է համապատասխան մամուլի հաղորդագրություններում:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեն ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հայտարարությունը, ըստ որի՝ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջան, այսպես ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դրան անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարարը իր հարցազրույցներում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Ստանիսլավ Տարասովն ասել էր. «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը՝ հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»:

 

Այն, ինչ քննարկվել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ հանդիպումների ժամանակ, ամփոփված է համապատասխան մամուլի հաղորդագրություններում. ԱԳՆ-ն՝ Տարասովի հայտարարության վերաբերյալ