Արմավիր քաղաքի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից. քաղաքապետ

12:25 • 25.01.19

Արմավիր քաղաքի ավագանին կալանավորված գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

«Այսօր կայացած ավագանու նիստում հարցը ներառված էր, առաջինը քննարկվեց, ավագանին միաձայն կողմ քվեարկեց զրկելու օգտին»,- մանրամասնեց քաղաքապետը:

Ավագանու նիստի ընթացքում այս անգամ թեմայի շուրջ թեժ քննարկում չի եղել:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի ավագանին կայացած նիստում գեներալ Մանվել Գրիգորյանին չէր զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում: Նիստի ընթացքում տարբեր  կարծիքներ էին հնչել:

 

 

Արմավիր քաղաքի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից. քաղաքապետ