«Միսս Մոսկվա» Օքսանա Վոեվոդինայի և Մալայզիայի նախկին արքայի ամուսնալուծության մասին լուրը հերքվել է

01:58 • 25.01.19

«Միսս Մոսկվա 2015» մրցույթի 25-ամյա տիտղոսակիր Օքսանա Վոեվոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր, 49-ամյա Մուհամմադ Հինգերորդի ամուսնալուծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, ինչպես գրում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը, հայտնել է 25-ամյա գեղեցկուհու մամուլի խոսնակ Մարիա Շախովան:

Շախովայի խոսքով՝ ամուսնալուծության մասին լուրերն ապատեղեկատվություն են: «Տեղեկությունը որևէ մեկի կողմից ստուգված չէ: Անհեթեթություն են գրում», - ընդգծել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Միսս Մոսկվա 2015» մրցույթի տիտղոսակիր Օքսանա Վոեվոդինան և Մալայզիայի նախկին արքա Մուհամմադ Հինգերորդն ամուսնությունից երկու ամիս անց որոշել են ամուսնալուծվել: Պատճառը հաճախակի վեճերն են, որոնք բացասաբար են ազդել զույգի զգացմունքների վրա: