Քաղաքական գործիչը մահացել է հացադուլից հետո. Washington Post-ն անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին

22:13 • 27.01.19

Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին: 

Պարբերականն ընդգծում է, որ 52 օր հացադուլի մեջ գտնված 51-ամյա գործիչն անցյալ ամառ ստեղծված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահն էր: Վերջինս ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին՝ մինչև 10 000 դոլարի չափով գումար շորթելու, կաշառք տալու կասկածանքով: Նա հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանի մահվան մասին հայտնի էր դարձել շաբաթ՝ հունվարի 26-ին: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով) ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։ 

 

 

 

 

 

 

Քաղաքական գործիչը մահացել է հացադուլից հետո. Washington Post-ն անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին