Հաագայում պայթյուն է որոտացել. 3 տուն փլուզվել է (տեսանյութ)

20:53 • 27.01.19

Նիդեռլանդների արևմտյան Հաագա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք տուն է փլուզվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել, նրանց թիվը, սաակայն, չի նշվում: Հաղորդվում է, որ տների բնակիչներին տարհանել են: Տների հետագա փլուզման վտանգ կա:

Տեղի հրշեջ փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով՝ պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: