Փաշինյանը բոլոր «իզմ»-երը մերժեց՝ փաստացի միակ «իզմ»-ը թողնելով նոր իշխանությունների ինքնագոհ դիլետանտիզմը. Է. Անտինյան
Կառավարության կառուցվածքի օպտիմալացման անվան տակ նախարարությունների չհիմնավորված կրճատումները «այսբերգի» երևացող մասն են միայն, քանզի երկրում առկա են լուրջ ու խորքային պրոբլեմներ, համալիր ու համապարփակ՝ թե՛ արտաքին քաղաքական ֆրոնտում, ու թե՛ ներքին։
Ժամանակին, երբ լուսահոգի Կարեն Դեմիրճյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո փորձում էր հիմնավորել, թե ինչու է վերադարձել ակտիվ քաղաքականություն, դա բացատրում էր նրանով, որ երկիրը փոսի մեջ է հայտնվել, ու ինքն եկել է դուրս բերելու այն։ Չգիտեմ՝ այդպես էլ փոսից դուրս եկանք, թե ոչ, բայց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ամենակատաղի քննադատներն անգամ (այդ թվում՝ նաև ես), այդուհանդերձ չեն նշել, որ նրանց պաշտոնավարման տարիներին փոսի մեջ ենք գտնվել։ Ու եթե առաջիկայում նոր իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները, ապա կարճ ժամանակում երկիրը դարձյալ կհայտնվի փոսի մեջ։ Ինչն է զավեշտը․ առավոտից երեկո խոսվում է այն մասին, որ նոր իշխանությունները երկիրը զարգացնելու ծրագիր չունեն, բայց դատելով նրանց այս հախուռն, անկազմակերպ գործելաոճից՝ պարզվում է, որ մեզ փոսը գցելու ծրագիր էլ չունեն, որ գոնե փափուկ վայրեջք կատարենք։
Պետական կառավարման օպտիմալ մոդելի փնտրտուքը պրոֆեսիոնալների գործն է՝ նոր իշխանությունների կողմից կազմավորված «ուղեղային կենտրոնի», որ չգիտենք անգամ՝ կա՞ այդպիսի կենտրոն, թե՞ ոչ, կամ՝ տեսնո՞ւմ են դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ։ Թեպետ, սովորաբար, պրոֆեսիոնալները գործին լծվելուց առաջ տալիս են բազում հարցեր, հասկանալու՝ ի՞նչ քաղաքական պատվեր է իջեցվում իրենց երկրի իշխանությունների կողմից։ Բայց իր պաշտոնավարման հենց սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական-գաղափարական հոսանքների, արդյունքում՝ կառավարման մոդելների «իզմ»-երը մերժեց՝ փաստացի միակ «իզմ»-ը թողնելով նոր իշխանությունների ինքնագոհ դիլետանտիզմը։
Բայց այդ անփորձությունն ամիսներ առաջ գուցե հասկանալի էր ու մի տեսակ տանելի, մինչդեռ արդեն ինն ամիս է անցել, ու այսպես շարունակելն արդեն դարձել է վտանգավոր։ Բացատրե՛ք հանրությանը վերջապես․ ո՞վ եք՝ ձախ եք, աջ եք, կենտրոնամետ եք, կողմնորոշվե՛ք ինքներդ, ինչից էլ կբխի, թե ինչ եք ցանկանում․ պետության կարգավորիչ ու վերահսկիչ դերը մեծացվո՞ւմ է, թե՞ փոքրացվում, տնտեսվարման գործում պետության մասնակցությունն ավելացվո՞ւմ է, թե՞ պակասեցվում, ռազմավարական նշանակության բնական մենաշնորհներ հանդիսացող ընկերություններն ազգայնացվո՞ւմ են, կամ նրանց բաժնեմասերի մի մասը պետությունը ե՞տ է գնում, թե՞ ամեն ինչ թողնվում է նույնը, պետության՝ ծառայություններ մատուցող ֆունկցիան հանձնվում է մասնավորի՞ն, թե՞ պատրաստվում է եղածն էլ առնել պետական կառավարման թևի տակ։
Այս ու նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներից է կախված, թե նախարարությունը միայն քաղաքականություն մշակող ու իրականացնո՞ղ է, թե՞ մի շարք այլ գործառնական ֆունկցիա ենք նրան վերապահում։ Այս ամենը պետք է հանգամանորեն քննարկել, որպեսզի հասկանալ նախարարությունների թիվը. գուցե 10-ն էլ է շատ, կամ 20-ն էլ է քիչ։ Իսկ եթե խնդիրները վերևից նայելու ու համալիր գնահատելու ունակ չես ու ամեն մի հարց դիտարկում ես հատվածական, ստացվում է այնպես, որ մի օր նախարարության ենթակա ԾԻԳ-երի, գործակալությունների ու ՊՈԱԿ-ների հարցերն ես քննարկում, կարծիք հայտնում, որ բարձր աշխատավարձեր են ստանում, կրկնվող ֆունկցիաներ իրականացնում նախարարության աշխատակազմում ներառված ստորաբաժանումների հետ, ուրեմն փակենք դրանք ու նրանց լիազորությունները վերապահենք նախարարությանը։
Մեկ այլ դեպքում էլ նախարարությունների կառուցվածքն ես քննարկում, ու պարզվում է, որ ընդամենը քաղաքականություն մշակելու ու իրականացնելու համար շատ չե՞ն արդյոք այսքան նախարարությունները, հարկավոր է օպտիմալացման անվան տակ նրանց թիվը կրճատել։ Ու եթե անգամ այսքան ամիսների ընթացքում նոր իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում, մասնագետներն ի՞նչ մշակեն։ Գուցե առաջին քայլով հավաքվեն, իրենց թիմի վերնախավով, հրավիրեն իրենց փորձառու խորհրդականներին, եթե այդպիսիք կան, որոնք նոր իշխանություններին ասեն, թե նրանց ինչ է պետք, կամ ավելի ճիշտ ի՞նչ են ուզում, նոր միայն դա քաղաքական պատվերի ձևով իջեցվի պրոֆեսիոնալ թիմին։
Անկախություն ձեռք բերելուց հետո՝ 1997-2004թթ․, սկսվել է պետական կառավարման համալիր բարեփոխումների գործընթացը, որն իրականացվել է մի քանի ենթափուլերով, ընդ որում՝ այն հիմնված էր միջազգային փորձի ողջ տեսության ուսումնասիրության և կիրառական պրակտիկայի արդյունքների բազմակողմանի վերլուծության վրա։ Այսօր, երբ ասում ենք օպտիմալացում ու դրա տակ հասկանում ընդամենը կրճատումներ իրականացնելու զուտ մեխանիկական գործողություն, դա բարեփոխում չէ, մաքսիմում կարող է լինել բարեփոխման համալիր ծրագրի մի բաղկացուցիչ մաս, որ եթե ծրագիր չունես, ապա ո՛չ օպտիմալացման հաջող արդյունքը կարող ես գնահատել ու առաջ շարժվել, ո՛չ էլ բացասական հետևանքները մեղմել կամ վերացնել։
Ժամանակին միջազգային իրավասու կառույցների կողմից մեր երկրում իրականացված պետական կառավարման բարեփոխումների ծրագրին տրվել է անգամ ավելի բարձր գնահատական, քան Մերձբալթյան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների։ Ու եթե նախկին իշխանություններն իրենց լիազորությունները չարաշահել են, պատժե՛ք, դատե՛ք, ինչ ուզում եք, արե՛ք, բայց ի՞նչ կապ ունի ծրագիրը, որի վրա ծախսվել է գործիմաց մասնագետների ահռելի ժամանակ։ Կա՛մ հիմք ընդունեք նախորդ ծրագիրն ու նոր ժամանակներին համահունչ բարելավե՛ք, կա՛մ այդ փորձի ու գիտելիքի հիման վրա ձեր ծրագիրը կազմե՛ք։
Հայաստանը շուրջ հազար տարի անկախ պետականություն չի ունեցել, Առաջին Հանրապետության կարճ գոյության պարագայում դաշնակցական կառավարությունը սոցիալիստական էր, հետո համայնավարական Խորհրդային Միության կազմ, այնուհետև Երրորդ Հանրապետություն՝ կապիտալի նախասկզբնական կուտակման փուլ՝ վայրի լիբերալիզմի դրսևորմամբ, իսկ վերջին քսան տարին պահպանողական ՀՀԿ-ի իշխանություն (պահպանողական ոչ թե միայն հասարակական հարաբերություններում, որը մեր երկրի պարագայում միանգամայն ընդունելի է, այլ՝ առհասարակ, ենթադրաբար նաև տնտեսության):
Հասկանալի չէ, թե մեր անցած հազարամյակների ուղու ինչ արժեքավոր տնտեսական հարաբերություններն ու ձեռքբերումներն էին փորձում պահպանել ՀՀԿ-ականները, գուցե վերջին ժամանակների իրենց պաշտոննե՞րը, գռփած փողերն ու գրոշներով ձեռք բերած պետական գո՞ւյքը։ Այդ պարագայում ի՞նչն են նոր իշխանությունները իներցիայով շարունակում, ու ի՞նչ արդյունք են ակնկալում ստանալ։
Չպետք է զարմանալ, որ մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, քննադատելով նոր իշխանություններին, դեռ չեն շտապում այս վիճակից դուրս գալու կոնկրետ լուծումներ առաջակել, ծրագիր ներկայացնել, այլ միայն մատնանշում են լուծում գտնելու անհրաժեշտությունը։
Այլ կերպ ասած՝ հանրային տիրույթում ընդամենը գնում է ստեղծված իրավիճակին դիագնոզ դնելու, այն բազմակողմանի ու հետևողականորեն հիմնավորելու գործընթաց։ Քանզի հասարակությունն իներցիայով գնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, ու թեպետ նրանց ահռելի մասն արդեն հիասթափվել ու շարունակում է հիասթափվել նրանից, բայց դեռ պատրաստ չէ հետ կանգնել կամ էլ ուրիշի հետևից գնալ։ Կնշանակի՝ առայժմ մեր հասարակությունն առողջացման ծրագրի կարիք չի տեսնում, քանի որ իրեն հիվանդ չի համարում։ Բայց եթե կարճ ժամանակում նոր իշխանությունները չկարողանան կանգնեցնել մեր երկրի այս գահավիժումը, ընդդիմադիր դաշտում անհրաժեշտորեն առաջին գիծ դուրս կգան կարող ուժեր, ովքեր պարտավորված կլինեն ներկայացնել այս վիճակից դուրս գալու ծրագիր, ինչպես նաև կատարելու այդ ուղղությամբ գործնական քայլեր, արդյունքում՝ նախաձեռնել այդ ծրագրի շուրջ հանրության համախմբման գործընթաց։
Առայժմ մեր, որքան անփորձ, նույնքան էլ ագրեսիվ իշխանությունը պատրաստ չէ գիտակցելու, որ ամեն ինչ տանուլ է տվել, սակայն հասարակությունը, որ ընդամենը վերջերս նրանց տալիս էր ամեն կարգի սխալվելու իրավունք, առաջնորդվելով․ «Թողե՛ք աշխատեն» նշանաբանով, այժմ չի ցանկանում համակերպվել՝ իշխանությունների «Թողե՛ք վայելենք» մոտեցման հետ, ինչը ցայտուն կերպով դրսևորվեց պաշտոնյաների պարգևավճարների հետ կապված բարձրացված աղմուկով։
Հարկավոր է գիտակցել պահի լրջությունը, որ մենք, գտնվելով բարդ ու պայթյունավտանգ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պարագայում, բազմաթիվ աշխարհաքաղաքական ու ներպետական գործոններով պայմանավորված, ստիպված ենք գործել սակրավորի տրամաբանությամբ՝ առանց սխալվելու իրավունքի։
Էդվարդ Անտինյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Իրադարձային 11:18 • 08/05 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Իրադարձային
-
21:40 • 08.05.24 Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվում են Աբովյան
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը