Մահացել է ռեփեր Դեցլը
09:36 • 03.02.19
35 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս ռեփ-երաժիշտ Կիրիլ Տոլմացկին, ով ավելի հայտնի էր Դեցլ արտիստական կեղծանունով:
Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին:
Նախնական տվյալներով՝ երգչի մահվան պատճառը սրտի աշխատանքի դադարն է եղել: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Placeholder










